• Latest news

Մերչենդայզինգ դեղատներում. ի՞նչ է դա

2 մարտի, 2015  20:25

Դեղատների ցուցափեղկերում չպետք է ցուցադրվեն դեղատոմսով տրամադրվող դեղեր եւ, առհասարակ, դեղատոմսի հասկացությունը պետք է կրկին արդիականացնել, NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշել է դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավար Հակոբ Թոփչյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ դեղատների ցուցափեղկերն անչափ խայտաբղետ են, այնինչ այստեղ էլ մերչենդայզինգ գոյություն ունի, համաձայն որի՝ տեսանելի տեղում պետք է լինեն միայն առանց դեղատոմսի տրամադրվող դեղերը՝ ջերմիջեցնող միջոցները, հիգիենայի պարագաները, ինչպիսին են, օրինակ, ատամի խոզանակը, բամբակը եւ այլն: Մնացած դեղամիջոցները պետք է պահվեն գնորդի աչքից հեռու, որպեսզի վերջինիս մոտ այն առանց նշանակման գնելու գայթակղություն չառաջանա: Չնայած այս ամենին՝ մեր դեղատներում աշխատում են ցուցափեղկերին տեղավորել առկա ողջ դեղորայքը:

Ա.Թոփչյանը պարզաբանեց, որ Հայաստանը դեղորայքի արտադրության եւ իրացման ոլորտում գնում է GxP բոլոր չափանիշներն ընդունելու ճանապարհով: Սկզբում ընդունվել է CMP չափանիշը՝ պատշաճ արտադրական պրակտիկան, այժմ պետք է որդեգրվեն նաեւ GSP (դեղորայքի պահպանման պատշաճ պրակտիկա) եւ GDP (դեղորայքի իրացման պատշաճ պրակտիկա) չափանիշները: Հենց այս ստանդարտներն են սահմանում դեղորայքի տեղափոխման եւ պահեստավորման, պահպանման, ինչպես նաեւ ցուցադրման կարգը: Այդ չափանիշներն ընդունելուց հետո դեղատները ստիպված կլինեն վերանայել դեղորայքի ցուցադրման իրենց քաղաքականությունը:

Իսկ դեղատոմսի պարտադիր առկայության պահանջը  հակաբիոտիկներ, ինչպես նաեւ մի շարք այլ դեղեր գնելու դեպքում կամրագրվի, հույս է հայտնում Ա.Թոփչյանը, «Դեղերի մասին» օրենքի նոր նախագծում, որն արդեն երկարատեւ ժամանակ լրամշակվում է կառավարությունում: Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ օրենքը կընդունվի մոտ ապագայում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել