• Latest news

Զգեստի գաղտնիքը. ի՞նչու են մարդիկ այն տարբեր կերպ տեսնում

2 մարտի, 2015  12:50

Այս զգեստի նկարները վերջերս են հայտնվել համացանցում՝ բաժանելով դրանք տեսած մարդկանց երկու խմբի: Մի մասը կարծում է, որ զգեստը սպիտակ է՝ ոսկեգույն գծերով, մյուս մասը՝ որ կապույտ է եւ սեւ գծերով:

Ինչու՞ են մարդիկ տարբեր կերպ տեսնում այս զգեստը: Ինչպե՞ս կարելի է բացատրել այս երեւույթը:

Պարզվում է՝ տարբեր մարդիկ իսկապես տարբեր կերպ են տեսնում այն: Բացատրվում է դա մարդու աչքի կառուցվածքի եւ ուղեղի յուրահատկություններով: Մարդու աչքին ընկնող լույսը հայտնվում է ցանցաթաղանքի վրա, որը բաղկացած է երկու տեսակի լուսազգայուն բջիջներից՝ ցուպիկներից եւ շշիկներից, որոնց մասին շատերը լսել են դեռ դպրոցում: Ցուպիկներն ավելի զգայուն են լույսի նկատմամբ և պատասխանատու են իրերի ձեւի, այլ ոչ գույնի ընկալման համար: Լույսի ինտենսիվությունը դրանք ընկալում են տեսողական պիգմենտի՝ ռիդոպսինի շնորհիվ, որը շատ զգայուն է միջին ինտենսիվության լույսի նկատմամբ և քայքայվում է պայծառ լույսի ազդեցության դեպքում: Իսկ շշիկները պատասխանատու են լույսի, այլ ոչ թե օբյկետի լուսվարվածության աստիճանի ընկալման համար: Այսինքն՝ մթության պայմաններում մենք աշխարհն ընկալում ենք ավելի շատ ցուպիկների միջոցով:

Բացի այդ՝ նկարների վրա չի երեւում , ինչ ֆոնի եւ ինչ լուսավորվածության պայմաններում են դրանք արված: Այդ պատճառով մեր ուղեղն «ավելացնում է » անհրաժեշտ լուսավորվածությունը՝ հասկանալու համար, թե ինչ գույն իրականում ունի զգեստը: Այն մարդկանց ուղեղը, որոնք զգեստը տեսնում են սպիտակ եւ ոսկեգույն, ամենայն հավանականությամբ, նկարին ցերեկային լուսավորվածություն եւ բաց կապույտ ֆոն է վերագրում: Իսկ զգեստը սեւ կամ կապույտ համարող մարդկանց ուղեղը ենթադրում է, որ լուսանկարն արված է դեղին արհեստական լուսավորվածության պայմաններում՝ կարծելով, որ ոսկեգույնն ընդամենը սեւի արտացոլանքն է:

Ի դեպ՝ իրականում զգեստը սեւ եւ կապույտ գույներն ունի:

Իսկ ինչպե՞ս եք տեսնում այն Դուք (իսկական նկարը մեջտեղում է, երկու կողմում ներկայացված են ֆոտոշոպով մշակված տարբերակները):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել