• Latest news

Մարդու մաշկը կարող է օգնե՞լ հաղթահարել ճարպակալումը

2 մարտի, 2015  23:47

Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է մարդու մաշկից ախորժակը վերահսկող նեյրոններ ստանալ: Այս բացահայտման շնորհիվ մոտ ապագայում հնարավոր կլինի ստեղծել ճարպակալման դեմ պայքարող դեղամիջոց, պնդում են գիտնականները:

Նեյրոններ ստանալու համար Նյու Յորքի հիմնադրամի եւ Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները ստիպված եղան վերածրագրավորել մաշկի բջիջները գենետիկական մակարդակով, ինչը դրանց ինդուկցված բազմապոտենտ բջիջների է վերածել: Ինչպես եւ մյուս ցողունային բջիջները, բազմապոտենտ այս բջիջները եւս կարող են փոխակերպվել տարբեր տեսակի հասուն բջիջների՝ մոլեկուլյար համակարգված ազդակներ ստանալու դեպքում: Այս տեխնոլոգիան արդեն կիրառվել է տարբեր տիպի բջիջներ՝ ինսուլին արտադրող բետա-բջիջներ, նեյրոններ եւ ուղեղի հյուսվածքների բջիջներ ստանալու համար:

Մասնագետները պարզել են, ինչ ազդակներ են ի վիճակի բազմապոտենտ բջիջները փոխակերպել ախորժակը վերահսկող  հիպոտալամուսի կորիզի բջիջների եւ փորձել են օգտագործել այս գիտելիքները գործնականում: Ընդ որում՝ փոխակերպումը տեւել է 30 օր:

Ստացված նեյրոններն իրենց պահում էին նույն կերպ, ինչ իսկականները: Մասնավորապես, դրանք ի վիճակի էին հատուկ նեյրոպեպտիդներ մշակել ու արտադրել՝ զգայուն լինելով ինսուլինի եւ լեպտինի հանդեպ:

Գիտնականների հետազոտության արդյունքները լույս են տեսել Journal of Clinical Investigation ամսագրում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել