• Latest news

Մասնագետ՝ գրիպի դեպքում չի կարելի հակաբիոտիկներ ընդունել

2 մարտի, 2015  18:22

Գրիպը վիրուսային հիվանդություն է, եւ այդ պատճառով գրիպի դեպքում չի կարելի հակաբիոտիկներ ընդունել եւ զբաղվել ինքնաբուժմամբ, հիշեցնում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը :

«Մենք շատ անգամ ենք խոսել այն մասին, որ չի կարելի ինքնուրույն դեղեր ընտրել եւ զբաղվել ինքնաբուժությամբ: Մենք գործ ունենք վիրուսի հետ, եւ դրա դեմ կարող են պայքարել են հակավիրուսային դեղամիջոցները, այլ ոչ հակաբիոտիկները», - նշում է մասնագետը:

Նրա խոսքով՝ գրիպի եւ ՍՇ վարակների տարածումը Հայաստանում այժմ վերահսկվում է եւ հիվանդացության մակարդակը նորմայից բարձր չէ: Ծանր վիճակում գտնող հիվանդները եւս քիչ են, եւ դրանցից շատերը հայտնվում են հիվանդանոցում, ոչ թե բուն վիրուսների, այլ դրանց հետ կապված բարդացումների պատճառով (օրինակ, թոքաբորբ), որոնք ի հայտ են գալիս ինքնաբուժման արդյունքում:

Հիշեցնենք, որ գրիպի հարուցիչը վիրուսն է, իսկ հակաբիոտիկները կարող են միայն բակտերիաներ ոչնչացնել, այդ պատճառով գրիպի դեպքում դրանք օգնել չեն կարող եւ, ամենայն հավանականությամբ, վնասակար կլինեն, քանի որ գրիպի դեպքում մարդու իմունային համակարգը թուլանում է եւ օրգանիզմն ավելի անպաշտպան է դառնում, եթե մարդը հակաբիոտիկներ է ընդունում՝ էլ ավելի թուլացնելով իմունիտետը, քանի որ «վատ» բակտերիաների հետ մեկտեղ ոչնչանում են նաեւ օգտակար բակտերիաները: Իսկ թուլացած օրգանիզմում գրիպի վիրուսը սկսում է էլ ավելի ակտիվ կերպով բազմանալ՝ նպաստելով մի շարք բարդացումների ի հայտ գալուն:

Եթե դուք հիվանդացել եք, Արտավազդ Վանյանը խորհուրդ է տալիս դիմել գրանցման վայրի պոլիկլինիկա (http://med.news.am/arm/news/5130/inch-anel-ete-duq-hivandacel-eq.html) եւ հետեւել բժշկի խորհուրդներին: Իսկ ահա ինքնուրույն կամ դեղատան աշխատակցի միջոցով դեղեր ընտրել պետք չէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է