• Latest news

Ինչու՞ սահմանափակ կարողություններով մարդկանց չի կարելի անհիմն բարձր գնահատականներ նշանակել

4 մարտի, 2015  11:47

Որոշ ուսումնական հաստատություններում սահմանափակ կարողություններով մարդկանց անհիմն բարձր գնահատականներ են նշանակում: Դասավանդողները կարծում են, որ «բարի գործ» են անում, սակայն դա, «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանի խոսքով, այդպես չէ, եւ ոչ մի լավ բան նրանք իրականում չեն անում:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա նշել է, որ միակ բանը, որն անհրաժեշտ է սահմանափակ կարողություններով ուսանողներին,  համապատասխան պայմանների առկայությունն է, որը հնարավորություն կընձեռի նրանց գիտելիք ստանալ: Այսինքն՝ անհրաժեշտ է այնպես անել, որ սահմանափակ կարողություններով մարդիկ կարողանան առանց խնդիրների դպրոց եւ համալսարան հաճախել, կարողանան տեղափոխվել դրանց տարածքով:

Իսկ ահա անհիմն բարձր գնահատականները ոչ միայն սահմանափակ կարողություններով մարդուն ոչ մի օգուտ չեն բերում, այլ նաեւ, ընդհակառակը, վնասում են, քանի որ նրան զրկում են գիտելիք ստանալու հնարավորությունից, ինչը հետագայում կդժվարացնի աշխատանք գտնելը:

«Դա հարված է հասցնում ուսանողի ինքնասիրությանը: Բացի այդ՝ այդպիսի ուսանողը լավ մասնագետ չի կարող դառնալ», - նշում է Արմեն Ալավերդյանը:

Ինքը Արմեն Ալավերդյանը ավարտել է կոնսերվատորիան, երբ արդեն գամված է եղել հաշմանդամի սայլակին: Նա պատմեց, որ որոշ դասախոսներ իրեն վերաբերվում էին նույն կերպ, ինչպես մնացած բոլոր ուսանողներին՝ նրանից պահանջելով այն, ինչ պահանջում էին բոլորից: Դա, նրա խոսքով, շատ դրական երեւույթ էր, քանի որ ստիպում էր իրեն պարապել եւ գիտելիքներ ստանալ: Սակայն կային նաեւ դասախոսներ, որոնք իրեն բարձր գնահատական ու ստուգարք էին նշանակում՝ չհասկանալով, որ այդպես նեղացնում են մարդուն, որին հետաքրքրում է գիտելիքը, այլ ոչ բարձր գնահատականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել