• Latest news

Ամենամյա կանխարգելիչ բուժզննումը՝ սոցփաթեթի ակտիվացման պարտադիր պայման

4 մարտի, 2015  16:42

2015 թվականին պետական ծառայողների սոցիալական փաթեթում ներառված կանխարգելիչ բուժզննումը սոցփաթեթով նախատեսված այլ ծառայություններից օգտվելու պարտադիր նախապայման է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց է ՀՀ ԱՆ աշխատակազմի արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը։

Նա պարզաբանեց, որ պետական ծառայողն ինքն է որոշում, երբ անցնել բուժզննումը տարվա մեջ, սակայն եթե նա 2015 թվականի ընթացքում չենթարկվի բուժզննման, 2016 թվականին նրա սոցփաթեթը չի ակտիվացվի: 2016 թվականից սկսած՝ պարտադիր կանխարգելիչ բուժզննումը ակտիվացնելու է սոցփաթեթի ծառայությունները ընթացիկ եւ հաջորդ տարվա համար:

Անցնել այս բուժզննումը պետական ծառայողը պետք է կամ պոլիկլինիկայում կամ ամբուլատորիայում, որտեղ նա հաշվառված է, տարածքային թերապեւտի կամ ընտանեկան բժշկի հսկողությամբ: Բուժզննումից հետո պետական ծառայողը երկու օրինակով տեղեկանք կստանա, որն էլ նրան հնարավորություն կընձեռի շարունակել օգտվել սոցփաթեթի մնացած ծառայություններից:

Պարտադիր կանխարգելիչ բուժզննումը, որի իրականացման համար պետությունը 2015 թվականին ամբուլատոր տիպի բոլոր բուժհաստատություններին 700 մլն դրամ է հատկացրել, իր մեջ ներառում է հետազոտության հետեւյալ տեսակները.

1) ընդհանուր պրակտիկայի բժշկի խորհրդատվություն` ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված կանխարգելիչ այցի ծավալներով, այդ թվում`

ա. զարկերակային ճնշման չափում` հիպերտոնիայի վաղ հայտնաբերման նպատակով,

բ. կանանց կրծքագեղձերի զննում` քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով,

գ. ժառանգական անամնեզում գլաուկոմա ունեցող` 40 տարեկան եւ ավելի բարձր տարիքի անձանց տեսողության սրության եւ ակնահատակի զննում` գլաուկոմայի վաղ հայտնաբերման նպատակով,

դ. քաշի խանգարումների վաղ հայտնաբերման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման նպատակով մարմնի զանգվածի ցուցանիշի որոշումը.

2) գինեկոլոգի խորհրդատվություն` կանանց բոլոր տարիքային խմբերի համար.

3) ուրոլոգի (բացակայության դեպքում` վիրաբույժի) խորհրդատվություն` տղամարդկանց բոլոր տարիքային խմբերի համար.

4) ըստ բժշկական ցուցումների` այլ նեղ մասնագետների խորհրդատվություն` ընդհանուր պրակտիկայի բժշկի նշանակմամբ.

5) արյան ընդհանուր հետազոտություն (լեյկոֆորմուլայով).

6) մեզի ընդհանուր հետազոտություն.

7) գլյուկոզայի որոշում արյան մեջ.

8) խոլեստերինի որոշում արյան մեջ.

9) էլեկտրասրտագրություն (ԷՍԳ).

10) որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների եւ վահանաձեւ գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, կանանց համար` նաեւ կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն.

11) ֆլյուրոգրաֆիա.

12) ՊՍԱ (PSA) թեստ (45 տարեկանից բարձր տղամարդկանց համար)` ըստ բժշկական ցուցումների, համապատասխան բժիշկ-մասնագետի նշանակմամբ.

13) քսուքի ՊԱՊ (PAP) թեստ (30-60 տարեկան կանանց համար)` ըստ բժշկական ցուցումների, համապատասխան բժիշկ-մասնագետի նշանակմամբ:

Վերոնշյալ ծառայություններից զատ՝ սոցիալական փաթեթի շահառուներն իրավունք ունեն արտոնյալ գներով օգտվել հետեւյալ դժվարամատչելի ծառայություններից.

1. Համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ) –  45000 դրամ

2. Մագնիսա-ռեզոնանսայաին տոմոգրաֆիա – 30 000 դրամ

3. ՄՌՏ առանց կոնտրաստ նյութի – 15000 դրամ

4. Անգիոգրաֆիկ համակարգչային տոմոգրաֆիա – 12 000-ից 24 000 դրամ՝ կախված հետազոտվող հատվածների քանակից եւ կոնտրաստ նյութի կիրառումից

5. Կորոնարոանգիոգրաֆիա – 45 000 դրամ

6. Գլխուղեղի ախտորոշիչ անգիոգրաֆիա – 90 000 դրամ

7. Գլխուղեղի կրկնակի հետվիրահատական անգիոգրաֆիա – 40 000 դրամ

8. Մագիստրալ եւ պերիֆերիկ անոթների անգիոգրաֆիա – 40 000 դրամ

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել