• Latest news

Քաղցկեղի այլընտրանքային բուժում ընտրած աղջիկը մահացավ երեսուն տարեկանում

4 մարտի, 2015  22:53

Ավստրալիայում մահացավ քաղցկեղի այլընտրանքային բուժում ընտրած մարդկանց համար խորհրդանիշ դարձած աղջիկը: Նա ցուցադրաբար հրաժարվեց քիմիաթերապիայից, որպեսզի պայքարի իր հազվադեպ ուռուցքի դեմ բնական հում հյութերի և սուրճի հոգնաների միջոցով:

Ավստրալիայի բնակիչ, բլոգեր Ջեսիկա Էյնսկուն երկրպագուներն անվանում են առողջացման մարտիկ: 22 տարեկանում նա բախվեց քաղցկեղի հազվադեպ և ագրեսիվ տեսակի՝ էպիտելիոիդ սարկոմայի հետ: Աղջիկը հրաժարվեց բուժման դասական մեթոդներից, որոնք քիմիաթերապիայի մի քանի կուրս են ենթադրում, որպեսզի քաղցկեղի դեմ պայքարի ալտերնատիվ բժշկության միջոցով:

Բժիշկներն առաջարկում էին անդամահատել քաղցկեղով ախտահարված ձեռքը, սակայն Ջեսիկան մերժեց նաև այս տարբերակը՝ գերադասելով բուժվել Գերսոնի թերապիայի միջոցով, որը նախատեսում է հում հյութերի օգտագործում և սրճային հոգնաներ:

«Ես չթողեցի հեռացնել ձեռքս, - գրել էր աղջիկը իր բլոգում, - ես հրաժարվեցի քիմիաթերապիայի ագրեսիվ կուրսերից: Ես չընդունեցի իմ բժշկի որոշումը: Ես որոշեցի, որ կանեմ ամեն ինչ կենդանի մնալու համար: Ես կարողացա սովորել բուժվել բարության և հարգանքի միջոցով: Ես ծայրաստիճան խստացրեցի իմ սննդակարգը: Ես մարմնի ու մտքի դետոկսիկացիաներ էի իրականացնում»:

Ջեսիկան անցավ շատ խիստ սննդակարգի՝ օգտագործելով սննդային հավելումներ առանց քիմիաթերապիայի բուժվելու համար: Գերսոնի թերապիան որևէ գիտական հիմք չունի, սակայն բավականին մեծ թվով հետևորդներ ունի, որոնց թվում են նաև քաղցկեղով տառապողները:  Ջեսիկայի ուռուցքը դադարեց աճել, աղջիկը հայտնեց, որ կողմնակի ազդեցությունը մինիմալ է, և նա համեմատաբար նորմալ կյանք է վարում:

Այդ կյանքի մանրամասները Ջեսիկան ներկայացնում էր իր բլոգում, որը շատ պոպուլյար էր դարձել համացանցում: Աղջկա մայրը նույնպես բախվեց ուռուցքի հետ 2012 թվականին և, դստեր օրինակով, ընտրեց Գերսոնի թերապիան: Նրա դեպքում այլընտրանքային այդ բուժումը չօգնեց, կինը մահացավ 2013 թվականին:

Այնուհետև եկավ նաև Ջեսիկայի հերթը: Մի քանի ամիս առաջ ձեռքի և ուսի ուռուցքը սկսեց արնահոսել, ինչից հետո աղջիկն ի վերջո դիմեց բուժման դասական մեթոդների: Իր բլոգի վերջին հաղորդագրությունում Ջեսիկան խոստանում էր եթեր դուրս գալ հունվարին, սակայն փետրվարի 26-ին նա մահացավ: Ջեսիկան 30 տարեկան էր:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել