• Latest news

Հղիության արհեստական ընդհատումից հրաժարված մարմնամարզուհին առողջ եռյակ է լույս աշխարհ բերել

5 մարտի, 2015  23:44

35-ամյա մարմնամարզուհի Ջեյմի Հալսին (Jaime Halsey) եւ նրա ամուսինը անցած տարվա հոկտեմբերին իմացել են, որ եռյակ են սպասում: Սակայն այն լուրը, որ երեխաներից մեկը մյուսներից փոքր է 25  տոկոսով մթագնել է նրանց երջանկությունը: Բժիշկներն ասել են, որ հավանականությունը, որ բոլոր երեք երեխաները ողջ կմնան, 50-50-ն է: Այդ պատճառով բժիշկներն առաջարկել են «ընտրությամբ» աբորտ անել՝ սպանելով երկու երեխային՝ մեկի կյանքը պահպանելու համար:

Եռյակից երկուսը մի ձվաբջջից էին զարգացել, եւ, բժիշկների խոսքով, չափսերի մեծ տարբերության պատճառով նրանցից ավելի փոքրը կարող էր դադարել աճել՝ այդպիսով վտանգի ենթարկելով իր երկու քույրերին եւ մայրիկին:

Մարմնամարզուհին, սակայն, հրաժարվել է աբորտից: Եվ մի քանի օր առաջ կեսարյան հատման միջոցով առողջ եռյակ լույս աշխարհ բերել  Օքսֆորդի Ջոն Ռեդկլիֆի կլինիկայում:

«Ուրիշների մոտ նույնպես եռյակներ են ծնվում, եւ ես չէի պատրաստվում սպանել առողջ երեխաներին սեփական կյանքը հեշտացնելու համար», - ասել է Ջեյմին: «Իմ առաջին արձագանքն այն էր, որ ես գիտակցեցի՝ չեմ կարող նման քայլի դիմել»:

Առաջինը լույս աշխարհ է եկել Էդեն Ռոուզը, այնուհետեւ Էմբեր Ջոյը, իսկ երրորդը Էրին Էյլան էր: Այժմ բոլոր երեք աղջիկները գտնվում են Northampton General Hospital կլինիկայում, սակայն շուտով նրանց դուրս կգրեն եւ նրանք կգնան տուն՝ իրենց մեծ քրոջ՝ Ֆլորենցիայի մոտ, որը վաղուց էր երազում քույրիկ ունենալու մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել