• Latest news

Մեկ բաժակ գինին մարդուն ավելի գրավիչ է դարձնու՞մ

6 մարտի, 2015  21:46

Մեկ բաժակ գինին կարող է մարդուն զրուցակցի համար ավելի հրապուրիչ դարձնել, պնդում են Բրիստոլի համալսարանի մասնագետները: Նրանց խոսքով՝ մեկ բաժակ գինուց մարդու այտերը մի փոքր կարմրում են, դեմքի մկանները՝ թուլանում, եւ նա իսկապես ավելի հրապուրիչ է երեւում:

Մասնագետներն այս եզրակացության են եկել այն բանից հետո, երբ առաջարկել են 40 ուսանողներին գինի խմել, ինչից հետո գիտափորձի մասնակիցների դեմքը լուսանկարել են երեք անգամ՝ սթափ վիճակում, մեկ բաժակ գինուց հետո եւ երկու բաժակ գինուց հետո: Այնուհետեւ սթափ մարդկանց մի խումբ գնահատել է լուսանկարված մարդկանց գեղեցկությունը:

Պարզվել է, որ ավելի հրապուրիչ էին այն մարդիկ, որոնք մեկ բաժակ գինի են խմել: Իսկ սթափ նկարների եւ երկու բաժակ գինուց հետո արված նկարների միջեւ ընտրություն կատարելիս մարդիկ ընտրում էին սթափ նկարները:

«Սա, բնականաբար, չի նշանակում, որ ալկոհոլն օգտակար է», - նշում է հետազոտության առաջատար հեղինակ Մարկուս Մունֆալոն: «Քիչ քանակությամբ ալկոհոլն ընդամենը ընդգծում է մարդու այն դիմագծերը, որոնք մենք գեղեցիկ ենք համարում»:

Հետազոտողները նշում են նաեւ, որ մարդուն ավելի գեղեցիկ է դարձնում ՄԵԿ բաժակ գինին: Երկրորդ բաժակից հետո դեմքը կարմրում է եւ վանող տեսք է ստանում:

Ի դեպ, ինչպես պարզվել էր նախկինում անցկացված հետազոտությունների միջոցով, ալկոհոլ օգտագործած մարդը սկսում է շրջակայաքում գտնվող ամեն ինչ շատ ավելի գեղեցիկ համարել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է