• Latest news

Հոգեբան՝ աշխատել չափահաս հիվանդների հետ ավելի դժվար է, քան երեխաների հետ

5 մարտի, 2015  22:35

Վերջերս ավելի ու ավելի շատ մարդիկ են դիմում հոգեբանների օգնությանը: Լիլիթ Խաչատրյանի խոսքով՝ հայերը, որոնք նախկինում խուսափում էին հոգեբաններից, այժմ բերում են նույնիսկ երեք տարեկան երեխաներին: Այցելությունների ընդհանուր մակարդակը վերջերս զգալի աճ է արձանագրել:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Լիլիթ Խաչատրյանը  նշեց, որ շատ բարդ է աշխատել տարեց, մասնավորապես 70-անց հիվանդների հետ: Բանն այն է, որ այս հիվանդների մոտ կան մի շարք ձեւավորված կարծրատիպեր եւ համոզմունքներ, եւ շատ հաճախ դժվար է համոզել այս մարդկանց ինչ-որ բանում: Բացի այդ՝ տարեցների մեծ մասի մոտ ապագայից սպասումներ չկան, բացակայում է նաեւ ինչ-որ բան փոխելու ցանկությունը, իսկ այդ հանգամանքները բարդացնում են հոգեբանի աշխատանքը: Շատ ավելի «ճկուն են» երեխաներն ու երիտասարդ մարդիկ: Բացի այդ՝ դրական արդյունքներ հնարավոր է լինում արձանագրել այն ժամանակ, երբ ինքը հիվանդը պատրաստ է ինչ-որ բան անել սեփական ապաքինման համար:

Ի՞նչ խնդիրներով եւ խանգարումներով են այսօր գալիս հոգեբանների մոտ

Լիլիթ Խաչատրյանի խոսքով՝ ավելի հաճախ են հանդիպում սթրեսն ու դեպրեսիան, վախերը, ֆոբիաները, ընտանեկան կոնֆլիկտները, միջանձնային կոնֆլիկտները, ընկճվածությունը, կողմնորոշվելու եւ անսպասելի որոշումներ ընդունելու ունակության բացակայությունը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է