• Latest news

Գիտնականները կարողացել են միմիվիրուսի ծավալուն պատկերներ ստանալ ռենտգենի միջոցով

5 մարտի, 2015  20:28

Գիտնականները կարողացել են միմիվիրուսի եռաչափ պատկեր ստանալ ռենտգենյան լազերի միջոցով՝ կարողանալով, այդպիսով, ռենտգենակառուցվածքային անալիզի սարքավորումներին այլընտրանք գտնել:

Մասնագետների աշխատանքի մասին պատմող համապատասխան հոդվածը լույս է տեսել Physical Review Letters ամսագրում:

Ռենտգենակառուցվածքային անալիզի մեթոդը կիրառվում է նյութերի մանրագույն էլեմենտների պատկերներ ստանալու համար: Այս մեթոդի թերությունն այն է, որ այն չի աշխատում  ոչ բյուրեղային կառուցվածքով մասնիկների դեպքում ՝ օրինակ, իմունային համակարգի բջիջների, որոշ վիրուսների եւ սպիտակուցների դեպքում:  Գիտնականներին հաջողվեց ստեղծել միմիվիրուսի՝ գիտությանը հայտնի չափերով երկրորդ վիրուսի եռաչափ պատկերը: Այն հաջողվել է ստանալ ազատ էլեկտրոնների վրա հիմնված աշխարհում գործող երկու ռենտգենյան լազերներից մեկի  (XFEL)միջոցով: Լազերային ճառագայթները ստեղծել են վիրուսի դիֆրակցիոն պատկերը, որն այնուհետեւ կարողացել են վերածել որակյալ եռաչափ պատկերի:

Գիտնականները նշում են, որ պատրաստվում են կատարելագործել այս մեթոդը ավելի մանր վիրուսների պատկերներ ստանալու համար: Հաջողության դեպքում մասնագետներին հնարավորություն կընձեռնվի սպիտակուցների ծավալային պատկերներ ստանալ: Նշենք, որ սպիտակուցներն անչափ կարեւոր են մարդու իմունային համակարգի եւ ԴՆԹ մոլեկուլների ձեւավորման տեսանկյունից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել