• Latest news

Աուտիզմի դեպքերի 98 տոկոսը պայմանավորված է գենետիկական գործոններով

6 մարտի, 2015  20:40

Երեխաների մոտ աուտիզմի զարգացման պատճառ գրեթե միշտ գեներն են հանդիսանում, նշում են բրիտանացի գիտնականները: Համաձայն Լոնդոնի արքայական քոլեջի մասնագետների հետազոտության՝ 98 տոկոս դեպքերում մեղավոր են գեները: Այս ցուցանիշը շատ ավելի մեծ է, քան ընդունված էր կարծել նախկինում: 

Մասնավորապես՝ մի շարք հետազոտություններ որպես աուտիզմի պատճառ նշում էին MMR պատվաստումները (պատվաստում երեք հիվանդության դեմ՝ կարմրուկ, խոզուկ, կարմրախտ), էկոլոգիական պատճառները եւ արտաքին ազդեցության մի շարք այլ գործոններ:

Այժմ, սակայն, գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ աուտիզմը գրեթե բացառապես ժառանգական հիվանդություն է: Այսօր աուտիզմի դեպքերը արձանագրվում են շատ ավելի հաճախ, քան նախկինում: Այդ պատճառով գիտնականները կարծում են, որ այն կարող է արտաքին գործոններով պայմանավորված լինել: Որոշ տվյալների համաձայն՝ աուտիզմով տառապում է մեր մոլորակի յուրաքանչյուր 100-րդ բնակիչ:

Բրիտանացի գիտնականները, սակայն, համոզված են, որ կենսակերպն ու էկոլոգիական գործոնները պատասխանատու են աուտիզմի դեպքերի ընդամենը 2 տոկոսի համար: Մասնագետները այս եզրահանգման են եկել այն բանից հետո, երբ համեմատել են մի ձվաբջջից զարգացած եւ ընդհանուր ԴՆԹ ունեցող երկվորյակների եւ տարբեր ձվաբջիջներից զարգացած եւ գեների միայն կեսի համընկնում ունեցող երկվորյակների վարքը:

 

Հետազոտությունը ցույց տվեց, որ մի ձվաբջջից զարգացած երկվորյակների շրջանում աուտիզմը շատ ավելի տարածված է: Այսպիսով, գենետիկական գործոններն են պայմանավորվում աուտիզմի դեպքերի 74-98 տոկոսը: Եվ, եթե գեներն են աուտիզմի գլխավոր պատճառը, ապա դրա ժամանակագրական տեսանկյունից վերջին բռնկումը կարող է բացատրվել միայն նրանով, որ բժիշկները պարզապես սկսել են ավելի ճշգրիտ ախտորոշել այս հիվանդությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է