• Latest news

Բռնությունն ընտանիքում վնասակար է երեխաների համար

6 մարտի, 2015  16:47

Բռնությունն ընտանիքում վտանգավոր է ոչ միայն ինքնին, այն կարող է բացասաբար անդրադառնալ այդ բռնությանն ականատես երեխաների հոգեբանության վրա: Այս մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության հոգեբան Մարինե Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է, որ երեխայի մոտ ձեւավորվի ընտանիքի մոդելի ճիշտ ընկալում, իսկ այդ նպատակով անհրաժեշտ է ապահովել այնպիսի պայմաններ, որ երեխան կարողանա մեծանալ հանգիստ, երջանիկ եւ հնարավորության դեպքում նաեւ բարեկեցիկ ընտանիքում: Սովորաբար այն ընտանիքներում, որտեղ դրական մթնոլորտ է տիրում եւ ստեղծված են երեխայի զարգացման համար անհրաժեշտ պայմանները, երեխան մեծանում է հոգեբանորեն առողջ, ադեկվատ, վստահ իր ուժերին եւ կյանքին պատրաստ:

Իսկ ահա այն ընտանիքներում, որտեղ երեխաները բռնության զոհ են դառնում, նրանց մոտ, անկախ սեռից, կարող են հոգեբանական խնդիրներ ձեւավորվել, որոնք էլ, հնարավոր է, պահպանվեն ողջ կյանքի ընթացքում:

Ինչպես նշեց հոգեբանը, եթե երեխան ընտանիքում վեճերի կամ բռնության ականատես է դառնում, նա սկսում է մտածել, որ բռնությունը նորմալ երեւույթ է եւ ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լինի: Այսպիսի տղաները, գիտակցաբար կամ անգիտակից կերպով ընդօրինակում են իրենց հայրերին՝ շատ դաժան դառնալով արդեն հասուն տարիքում: Իսկ աղջիկները կարող են դառնալ թույլ ու անպաշտպան, ձեռք բերել  զոհի հոգեբանություն: Այդ դեպքում սեփական ընտանիքը ստեղծելուց հետո նրանք չեն կարողանա պաշտպանել իրենց շահերը, կփորձեն հարմարվել ամեն ինչին եւ բացառված չէ, որ, իրենց մայրերի պես, ի վերջո բռնության զոհ դառնան:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել