• Latest news

ԱՄՆ-ում երեխաների 1.5 տոկոսը ծնվում է ԱՄԲ-ի միջոցով

6 մարտի, 2015  18:34

2013 թվականին ԱՄՆ-ում ծնված երեխաների 1.5 տոկոսից ավելին լույս աշխարհ է եկել արտարգանդային բեղմնավորման շնորհիվ, նշվում է ԱՄՆ վերարտադրողական տեխնոլոգիաների օգնության հիմնադրամի զեկույցում:

Ընդ որում՝ երկվորյակների եւ եռվորյակների թիվը նրանց շրջանում զգալիորեն նվազել է: 2013 թվականին ԱՄԲ-ի 174 962 փորձ է ձեռնարկվել, որոնց արդյունքում 63 286 երեխա է ծնվել: Փորձագետների կանխատեսումներով՝ այս երեխաների թիվը աստիճանաբար աճելու է՝ ի վերջո հավասարվելով դասական բեղմնավորումների թվին:

Գրեթե բոլոր այս երեխաների բեղմնավորումը տեղի է ունեցել ԱՄԲ-ի արդյունքում եւ միայն 1 տոկոսից քիչ երեխաներ են լույս աշխարհ եկել գամետների կամ զիգոտների՝ արգանդափող տեղափոխման շնորհիվ: Վերջին այս մոտեցումը շատ ավելի ինվազիվ է, քան ԱՄԲ-ն: 

Առավել արդյունավետ է ԱՄԲ-ն մինչեւ 35 տարեկան երիտասարդ կանանց դեպքում: Տարիքային այս խմբում կանայք շատ հաճախ օգտագործում են իրենց սեփական ձվաբջիջը,  ինչի շնորհիվ արդյունավետ բեղմնավորումների քանակը բարձրանում է 40 տոկոսով: Իսկ այն դեպքերում, երբ կանայք սառեցված ձվաբջիջ էին օգտագործում, բեղմնավորումների թիվը նվազում էր: Արդյունավետությունը նվազում էր նաեւ կնոջ տարիքի հետ կապված: Այսպես, 38-40 տարեկան կանանց շրջանում այն 35 տոկոս էր կազմում, 41-42 տարեկան կանանց դեպքում՝ 31 տոկոս, 43 տարեկան եւ ավելի մեծ կանանց դեպքում արդյունավետությունը նվազում էր մինչեւ 21 տոկոս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել