• Latest news

Ռուսաստանցի բժիշկ՝ կլինիկական փորձարկումները մարդու վրա իրականացվող գիտափորձեր չեն

6 մարտի, 2015  19:39

Հայաստանում կլինիկական փորձարկումների պրակտիկա ներմուծելու  համար իրավական հիմքեր են անհրաժեշտ, ինչպես նաեւ բժշկական հանրության եւ պացիենտների կողմից հստակ ընկալում՝ ինչի համար եւ ում է այն անհրաժեշտ։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հոլանդական Crocus Medical BV ընկերության մոսկովյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Ալեկսեյ Բուտիլինը, որը Երեւանում  GCP (Good clinical practice՝ պատշաճ կլինիկական պրակտիկա) երկօրյա սեմինար է անցկացնում: Մեր զրուցակցի խոսքով՝ պետք է հստակ ընկալելի լինի այն փաստը, որ կլինիկական փորձարկումները մարդու վրա իրականացվող գիտափորձեր չեն։

 «Օրինակ, Նիդերլանդներում տարեկան անցկացվում է մարդկանց ներառող մոտ 2,5 հազար հետազոտություն, եւ սա ամենեւին էլ չի նշանակում, որ հոլանդացիները երիտասարդ տարիքում են մահանում... Կլինիկական փորձարկումները հասանելի են դարձնում ժամանակակից բժշկական գիտությունը, բուժման նորագույն մեթոդները», - նշեց Բուտիլինը։ Ռուսաստանցի մասնագետը հավելեց, որ Հայաստանը այժմ պետք է շարժվի այն մեխանիզմների ներմուծման ճանապարհով, որոնք արդեն գոյություն ունեն այս ոլորտում ամբողջ աշխարհում, եւ դեղագործության զարգացման մակարդակը երկրում որեւէ դեր չի խաղում այս տեսանկյունից, քանի որ ոչ մի դեղորայք չի կարող գրանցված լինել աշխարհի եւ ոչ մի երկրում, եթե այն փորձարկումներ չի անցել։

Ալեքսեյ Բուտիլինի սեմինարը՝ ներածական թրեյնինգ է, որի ընթացքում բժիշկ-դեղագործը պատմում է այն մասին, թե ինչպես հնարավորինս կոռեկտ եւ բարոյական տեսանկյունից ընդունելի կերպով  ուսումնասիրել դեղամիջոցները։ Սա առաջին քայլն է Հայաստանում կլինիկական փորձարկումների ինստիտուտ ներմուծելու ճանապարհին։

Սեմինարն անց է կացվում մարտի 6-7-ը Երեւանում։ Այն կազմակերպվել է Crocus Medical BV-ի կողմից՝ Դեղ արտադրողների ու ներմուծողների միության աջակցությամբ։ Նշենք, որ  Crocus Medical BV-ն այսօր մասնաճյուղեր ունի Ռուսաստանում, Հայաստանում եւ Ղազախստանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է