• Latest news

Երեւանի մանկական կլինիկաները չեն հասցնում ընդունել հիվանդներին

23 մարտի, 2015  14:20

Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում հիվանդների հոսքը շարունակվում է, եւ նոր հիվանդներրի համար տեղ գրեթե չկա: Այս մասին NEWS.am Medicine-ին է հայտնել կլինիկայի տնօրեն Նինա Արիկյանցը:

Նրա խոսքով՝ լինում են օրեր, երբ նոր հիվանդներ ընդունելը անհնար է, քանի որ ազատ պալատներ գրեթե չկան, տեղ չկա նույնիսկ միջանցքներում:

Մի կին՝ նախադպրոցական տարիքի երեք երեխաների մայր, NEWS.am Medicine-ին պատմել է, ինչպես է շաբաթ օրը գնացել «Արաբկիր» բժշկական կենտրոն: Նրա խոսքով՝ ընդունարանում բազմաթիվ երեխաների կային, եւ բժիշկները չէին հասնցնում զննել նրանց: Որոշ հիվանդներին ուղարկում էին «Սուրբ Աստվածամայր» կլինիկա, սակայն շուտով այնտեղից զանգահարել եւ ասել են, որ էլ ոչ ոքի չեն կարող ընդունել, քանի որ տեղ չկա: Մեր զրուցակցի դստերը, որը բրոնխիտ ուներ, նույնպես հրաժարվել են հոսպիտալացնել՝ նույն պատճառով:

«Սուրբ Աստվածամայր» կլինիկայի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի խոսքով՝ բուժհաստատությունները վերջերս իսկապես ծանրաբեռնված են, սակայն հիվանդներում եւ ոչ մեկին էլ չեն հրաժարվում հոսպիտալացնել:

«Տեղեր ունենք, եւ պատրաստ ենք ընդունել հիվանդներին, դեռեւս ոչ մեկին չենք մերժել», - նշեց Դալլաքյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում:

«Մուրացան» բժշկական կենտրոնի տնօրեն Կարմելա Պողոսյանը իր հերթին նշեց, որ իր ներկայացրած բուժհաստատությունում  ստացիոնար բուժման ընդունված երեխաների թիվն անընդհատ փոփոխվում է՝ ոմանք ընդունվում են, ոմանք՝ դուրս գրվում: Սակայն, նույնիսկ եթե տեղեր չեն լինում, ստացիոնար բուժման կարիք ունեցող երեխաներին չեն մերժում: Եթե մանկական բոլոր պալատները զբաղված են լինում, երեխաները զբաղեցնում են մյուս բաժանմունքների պալատները:

«Իսկ եթե ախտորոշման արդյունքում երեխային հրաժարվում են հոսպիտալացնել, դա նշանակում է, որ  նա ստացիոնար բուժման կարիք չունի եւ կարող է բուժվել տանը», - նշել է կլինիկայի տնօրենը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել