• Latest news

Պիստակ՝ առողջության համար օգտակար սուպերսնունդ

24 մարտի, 2015  22:58

Պիստակը հարուստ է մի շարք վիտամիններով ու միներալներով եւ շատ օգտակար է առղջության համար, նշում են մասնագետները: Ամենօրյա սննդակարգում պիստակն ընդգրկելը կարող է զգալիորեն նվազեցնել քաղցկեղի, սիրտ-անոթային հիվանդությունների եւ շնչառական հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Սա, բնականաբար, չի նշանակում, որ պետք է ամեն օր մեծ քանակությամբ պիստակ ուտել: Քլիվլենդի կլինիկայի մասնագետների խոսքով՝ պետք է օրական ուտել մեկ ու կես ունցիայից ոչ ավել՝ մոտավորապես, 50-70 հատ: Իսկ պիստակը չչարաշահելու համար խորհուրդ է տրվում կլեպով պիստակ գնել: Այդ դեպքում Դուք ստիպված կլինեք դրանք շատ ավելի դանդաղ ուտել, կլեպն էլ, բնականաբար, կհուշի, քանի հատ եք Դուք արդեն կերել:

Ահա 3 պատճառ, ինչու է պետք պիստակ ուտել

1. Պիստակը հարուստ է В6 վիտամինով, որը բարելավում է իմունային համակարգը եւ մարդու նյարդային համակարգը:

2. Պիստակը պարունակում է հակաօքսիդանտներ՝ վիտամին E, պոլիֆենոլներ եւ այլն: Այս հակաօքսիդանտները ոչ միայն նվազեցնում են քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականությունը, այլ նաեւ կանխում են մակուլյար դեգեներացիան:

.3. Պիստակը հարուստ է նաեւ սրտի համար օգտակար մոնոհագեցած եւ պոլիհագեցած ճարպերով եւ նվազեցնում է «վատ» խոլեստերինի քանակը արյան մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել