• Latest news

Բրնձի պատրաստման նոր մեթոդը թույլ կտա նվազեցնել դրա կալորիականությունը 50-60%

25 մարտի, 2015  15:40

Բրինձը համարվում է բարձր կալորիականությամբ սնունդ, սակայն մասնագետները վերջերս բացահայտել են դրա պատրաստման այնպիսի մեթոդ, որը թույլ է տալիս նվազեցնել օրգանիզմի կողմից յուրացվող կալորիաների քանակը 50-60%:

Բժիշկ Սուդհեյր Ջեյմսը եւ նրա գործընկերները Քիմիական գիտությունների քոլեջից (Շրի Լանկա) կարծում են, որ, բրնձի բաղադրության մեջ կայուն օսլայի պարունակության մակարդակը բարձրացնելու դեպքում կարելի է զգալիորեն կրճատել դրա կալորիականությունը: Իսկ բարձրացնել օսլայի պարունակությունը կարելի է հետեւյալ կերպ. գիտնականները կես բաժակ բրինձ են ավելացրել եռման ջրի մեջ՝ այնուհետեւ ավելացնելով նաեւ 1 գդալ կոկոսի ձեթ: Հետո դանդաղ կրակի վրա եփել են բրինձը 40 րոպեի ընթացքում (բայց, գիտնականների խոսքով, այն կարելի էր եփել նաեւ ավելի ուժեղ կրակի վրա 20-25 րոպեների ընթացքում), իսկ այնուհետեւ 12 ժամով դրել սառնարան:

Այս մեթոդով բրնձի պատրաստման դեպքում կայուն օսլայի պարունակությունը բրնձի մեջ մեծանում էր տաս անգամ: Բրնձի մեջ օսլան լինում է երկու տեսակի՝ մեկը յուրացվում է օրգանիզմի կողմից, մյուսը՝ ոչ (կայուն օսլա): Օրգանիզմի կողմից յուրացվող օսլան գլյուկոզայի է վերածվում, հայտնվում է արյան մեջ եւ կարող է հանգեցնել ավելորդ քաշի գոյացմանը: Ստացվում է, որ, ինչքան շատ է կայուն օսլան բրնձի մեջ, այդքան շուտ է այն լքում օրգանիզմը՝ առանց վերջինիս նոր կալորիաներ տրամադրելու:

Ապագայում գիտնականները պլանավորում են պարզել, կախված է արդյոք այս էֆեկտը բրնձի տեսակից եւ կարելի է արդյոք ուրիշ ձեթ օգտագործել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել