• Latest news

Ինչպես վիրաբույժ ընտրել տեսողության լազերային շտկման համար

27 մարտի, 2015  10:37

Շատերը լսել են վախենալի պատմություններ լազերային շտկման անհաջող վիրահատությունների մասին: Առավել հաճախ այս խնդիրները, Քլիվլենդի կլինիկայի ակնաբույժ Սթիվեն Ուոլսոնի խոսքով, ի հայտ են գալիս սխալ ընտրված կլինիկայի եւ/կամ մասնագետի պատճառով:

Ինչպե՞ս ընտրել լազերային շտկման համար ճիշտ մասնագետ: Ահա Սթիվեն Ուոլսոնի խորհուրդները.

Համեմատեք: Ինչպես պրոցեդուրայի արդյունավետությունը, այնպես էլ վիրահատության վտանգները կախված են նրանից, թե ինչ տեխնիկա է օգտագործվում (որ երկրի արտադրության) եւ ինչքանով է փորձառու վիրաբույժը:

Գինը ամենակարեւոր հանգամանքը չէ: Այդ պատճառով բժիշկը խորհուրդ չի տալիս դիմել առաջին պատահած կլինիկա, եթե նույնիսկ գինն այնտեղ շատ հարմար է: Հիշեք, որ այս վիրահատությունը ազդելու է Ձեր ամբողջ կյանքի վրա:

• Խուսափեք անտրամաբանական խոստումներ տվող կլինիկաներից: Եթե կլինիկայի գովազդում ասվում է, որ Ձեզ կվերադարձնեն գումարը, դա դեռ պատճառ չէ հենց այդ կլինիկա դիմել, քանի որ, Սթիվեն Ուոլսոնի խոսքով, բժշկության ոլորտում չի կարելի ոչինչ երաշխավորել, եւ բոլոր խոստումներին պետք է զգուշությամբ վերաբերվել:

• Կարդացեք: Բժշկի խոսքով՝ կարդալ պետք է ոչ միայն կլինիկայի մասին, այլ նաեւ անհրաժեշտ է ծանոթանալ կլինիկայի բոլոր նյութերին, քանի որ Ձեզ պետք է հիվանդի համար նախատեսված ձեռնարկ տրամադրեն:

• Եվ, իհարկե, մի մոռացեք պարզել, քանի նմանատիպ վիրահատություն է անցկացրել Ձեր ընտրած վիրաբույժը եւ քանիսն են դրանցից արդյունավետ եղել: Քանի՞ հիվանդի մոտ են բարդացումներ ի հայտ եկել: Ինչպիսի՞ն էին այդ բարդացումները:

Բոլոր այս խորհուրդները շատ պարզ են, բայց, հավանաբար, դրանք կօգնեն ճիշտ մասնագետ ընտրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել