• Latest news

Ինչպես բուժել ոտքի ներաճած եղունգը

27 մարտի, 2015  12:44

Ոտքի ներաճած եղունգը շատ տհաճ եւ վտանգավոր խնդիր է, սակայն Քլիվլենդի կլինիկայի պոդիատրներ Ջորջիանա Բոտեկի եւ Դինա Ստոկի խոսքով՝ եթե ինֆեկցիայի ախտանշաններ չկան, կարելի է փորձել տան պայմաններում հաղթահարել այս խնդիրը:

• Կարելի է անգլիական աղով կամ փափուկ որեւէ լվացող միջոցով ոտքերի վաննա կազմակերպել, այնուհետեւ մշակել մատը հակամիկրոբային քսուկով եւ ոչ շատ ձիգ վիրակապ դնել:

• Կարելի է նաեւ փորձել ինքնուրույն հեռացնել ներաճած եղունգը մաշկից, եթե, իհարկե, ինֆեկցիա ու բորբոքում չկա: Այդ նպատակով անգլիական աղով ոտքի լոգանք կազմակերպեք, կտրեք եղունգի ավելորդ մասը մաքուր գործիքներով եւ մշակեք մատը հակամիկրոբային քսուկով:

• Եթե մատը շատ է ցավում, կարմրել է եւ այտուցվել, դա կարող է վկայել ինֆեկցիայի առկայության մասին: Այս դեպքում ավելի լավ է ոչինչ ինքնուրույն չանել եւ դիմել մասնագետին, որը կօգնի լուծել խնդիրը ավելի մասնագիտական կերպ՝ օրինակ, կհեռացնի եղունգի ավելորդ մասը՝ նախապես ցավազրկելով մատը:  Բորբոքման եւ ինֆեկցիայի ախտանիշներն անտեսել ոչ մի դեպքում չի կարելի, հատկապես եթե Դուք շաքարային դիաբետով եք տառապում, ունեք թուլացած իմունիտետ եւ արյան վատ շրջանառություն:

«Կլինիկայում մենք կարող ենք հեռացնել եղունգի ավելորդ մասը տեղական ցավազրկում կիրառելով», - նշում է բժիշկ Ստոկը՝ հավելելով, որ, չնայած նրան, որ այս պրոցեդուրան կօգնի ազատվել ցավից՝ նպաստելով նաեւ վերքի ապաքինմանը, ապագայում, միեւնույն է, եղունգը նորից կարող է ներաճել:

Իսկ եթե եղունգը մշտապես է ներաճում, մասնագետները կարող են ավելի ռադիկալ միջոցներ ձեռնարկել՝ օրինակ,  մատրիկսէսկտոմիա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել