• Latest news

Հայաստանում զգալիորեն նվազել է մանկական մահացության ցուցանիշը

26 մարտի, 2015  12:58

Հայաստանում վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է մանկական մահացության ցուցանիշը, որն այսօր10 պրոմիլեից ցածր է, եւ սա թույլ է տալիս մեզ հազարամյակի թիրախը հաղթահարելու հավակնություն ունենալ։ Այս մասին այսօր, մարտի 26–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Ըստ նրա, ցուցանիշների նվազմանը հաջողվել է հասնել մի քանի պետական ծրագրի իրականացման շնորհիվ, ներառյալ Ցածր քաշով նորածինների ապրեցման ծրագիրը։ «Այսօր Հայաստանում ճիշտ խնամքի միջոցով մենք կարողանում ենք ապրեցնել 600–700 գրամ քաշով ծնված նորածիններին», – ասաց նա։ Բացի այդ, վերազինվել եւ հագեցվել են մանկական վերակենդանացման բաժանմունքները։

Կարեւոր ծրագրերի շարքում Գ. Ավագյանը նշեց նաեւ երեխայի առողջության պետական հավաստագրի ներդրումը, որը հաջորդեց ծննդօգնության պետական հավաստագրին։ «Շնորհիվ այս համակարգված միջոցառումների մեզ հաջողվել է վերջին տարիներին աննախադեպ իջեցնել մանկական մահացությունը։ Այսօր այն 10 պրոմիլեից ցածր է, որը մեզ թույլ է տալիս անգամ հազարամյակի թիրախը հաղթահարելու հավակնություն ունենալ», – ասաց նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է