• Latest news

10 հետաքրքիր փաստ էպիլեպսիայի մասին

26 մարտի, 2015  19:40

Այսօր նշվող «Մանուշակագույն օրվա» կապակցությամբ NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում 10 հետաքրքիր փաստ էպիլեպսիայի մասին:

1. Էպիլեպսիան քրոնիկ ոչ ինֆեկցիոն հիվանդություն է, որը կարող է զարգանալ ցանկացած ռասայի ու տարիքի մարդկանց մոտ

2. Մոտ 50 միլիոն մարդ ամբողջ աշխարհում տառապում է էպիլեպսիայով, դա կազմում է մոտավորապես 6-10 մարդ 1000 մարդու կտրվածքով, ինչը շատ զգալի ցուցանիշ է:

3. Էպիլեպսիայով տառապող մարդկանց մեծամասնությունը (80 տոկոս) ապրում է զարգացող երկրներում

4. Էպիլեպսիայի դեպքերի մոտավորապես 70 տոկոսը ենթակա է բուժման, սակայն էպիլեպսիայով տառապող մարդկանց մեծամասնությունը, որն ապրում է զարգացող երկրներում եւ աֆրիկական մայրցամաքում, բուժում չի ստանում: Աֆրիկայում էպիլեպսիայով տառապող տաս մարդկանցից միայն մեկն է բուժում ստանում:

5. Էպիլեպսիայի առավել տարածված տեսակ է իդիոպատիկ տեսակը: Էպիլեպսիայի այս տեսակի առաջացման պատճառները գիտությանը հայտնի չեն:

6. Երբեմն էպիլեպսիան կարող է զարգանալ գլխին ստացած ուժեղ հարվածների, ինսուլտի, գլխի եւ ուղեղի վնասվածքների, ինֆեկցիաների եւ ուղեղի ուռուցքի, ինչպես նաեւ գենետիկական մի շարք պատճառներով:

7. Բժիշկները էպիլեպսիայի 40 տարբեր տեսակ են առանձնացնում, առանձնացվում են նաեւ էպիլեպսիկ նոպաների տարբեր տեսակներ: Հատկանշական է, որ էպիլեպսիայով տառապող որոշ մարդիկ կարող են նոպաներ չունենալ, կամ էլ նրանց մոտ կարող է կյանքի ընթացքում ընդամենը մեկ նոպա լինել: Կան նաեւ հիվանդներ, որոնք էպիլեպսիայի նոպա են ունենում միայն քնած ժամանակ:

8. Համարվում է, որ Մոցարտի երաժշտությունը նվազեցնում է էպիլեպտիկ նոպաների հաճախականությունը երեխաների մոտ: Հատկանշական է, որ Բեթհովեն, Շուման, Բարտոկ, Վագներ լսելը, գիտնականների խոսքով, այս տեսանկյունից արդյունավետ չէ:

9. Հին Հունաստանում եւ Հռոմում էպիլեպսիան համարել են աստվածային ծագում ունեցող, այդ պատճառով էլ կոչել են «Հերկուլեսյան հիվանդություն» եւ նույնսիկ «Աստվածային հիվանդություն»: Իսկ ահա քրիստոնեությունը էպիլեպսիան համարում է չար ուժերի ազդեցության հետեւանք:

10. Ամբողջ աշխարհում հայտնի մի շարք մարդիկ տառապել են էպիլեպսիայով: Այս մարդկանց շարքին են դասվում Հուլիոս Կեսարը, Մոլյեռը, Նոբելը, Լենինը, Նապոլեոնը, Ֆլոբերը, Դոստոեւսկին, Ստենդալն ու Բայրոնը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել