• Latest news

Ամուսնությունից առաջ նախընտրելի է այցելել սեքսոպաթոլոգի՞ն

26 մարտի, 2015  23:49

Նախընտրելի է, որ ամուսնությունից առաջ զույգերը այցելեն սեքսոպաթոլոգին, քանի որ դա հնարավորություն կտա ապագայում խուսափել մի շարք խնդիրներից, նշում է սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը:

NEWS.am Medicine-и թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ «կանխարգելիչ» այս հետազոտությունը զույգին հնարավորություն կտա ավելի շատ բան իմանալ միմյանց մասին, հասկանալ, ինչպիսին է զուգընկերոջ կամ զուգընկերուհու սեռական վարքագիծը, ինչպիսի նախասիրություններ նա ունի եւ կան արդյոք այդ նախասիրությունների հետ կապված պաթոլոգիաներ: Սեքսոպաթոլոգին այցելելը հնարավորություն կտա նաեւ նախապես պարզել, ինչպիսին է լինելու զուգընկերոջ կամ զուգընկերուհու սեռական ակտիվությունը մոտակա տարիների ընթացքում: Այս ամենը, բժշկի խոսքով, թույլ կտա կանխարգելել հնարավոր խնդիրներն ու հիասթափությունները:

Իսկ ինչպիսի՞ խնդիրներ կարող են ի հայտ գալ

Մասնագետի խոսքով՝ շատ զույգեր այսօր բաժանվում են հենց սեռական դիսհարմոնիայի պատճառով՝ չնայած նրան, որ ի հայտ եկած խնդիրներից շատերը կարելի է կամ կանխարգելել նախքան դրանց գոյացումը կամ լուծել մասնագետի օգնությամբ:

Այսօր առավել տարածված խնդիրները, սեքսոպաթոլոգի կարծիքով, հետեւյալն են.

• Կանանց շրջանում՝ ցածր լիբիդո, հեշտանքի հետ կապված խնդիրներ, սեքսով զբաղվելու ցանկության բացակայություն

• Տղամարդկանց շրջանում՝ սխալ կարծրատիպեր, սեռական ակտի եւ սեռական կյանքի մասին սխալ պատկերացում

Խնդիրը, Սեւադա Հակոբյանի խոսքով, կայանում է նրանում, որ շատ զույգեր սովորաբար չեն հայտում իրենց խնդիրների մասին, չեն քննարկում դրանք, եւ, իհարկե, չեն դիմում մասնագետի: Արդյունքում այս խնդիրները ոչ միայն մարդկանց նյարդային են դարձնում, այլ նաեւ կարող են բացասաբար ազդել նրանց հետագա ողջ կյանքի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել