• Latest news

«Ձեզ համար, կանայք» ակցիայի շրջանակում կարելի է վահանաձեւ գեղձի ընդամենը մեկ հորմոնի անալիզ անել

27 մարտի, 2015  14:20

Նախապես հայտարարված էր, որ քաղաքապետարանի «Ձեզ համար, կանայք» ակցիայի շրջանակում, այլ անվճար բուժհետազոտություններից բացի,  կանայք կարող են հետազոտել նաեւ վահանաձեւ գեղձը: Ընդ որում՝ նշվում էր, որ իրականացվելու են վահանաձեւ գեղձի ՈւՁՀ եւ հորմոնների անալիզներ, սակայն իրականում պարզվել է, որ հետազոտվում է միայն մեկ հորմոն՝ թիրեոտրոպ հորմոնը կամ TSH-ը (thyroid stimulating hormone): Երեւանի էնդոկրին դիսպանսերում, որտեղ ուղեգրում են կանանց ակցիայի շրջանակներում, պարզաբանել են, որ ցուցումներ կան միայն մեկ հորմոն հետազոտել, քանի որ հորմոնների հետազոտությունը բավականին թանկ հաճույք է, եւ նրանք չեն կարող այդքան անալիզներ անել անվճար:  Սակայն կանանցից մեկի՝ մնացած հորմոնների անալիզը վճարովի հիմունքներով անցկացնելու խնդրանքը եւս մերժվել է այն պատճառաբանությամբ, որ ակցիայի շրջանակում «մենք իրավունք չունենք վճարովի ծառայություններ տրամադրել»:

NEWS.am Medicine-ի՝ կատարվածը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան քաղաքապետարանի առողջապահության վարչությունում սկզբից նշեցին, որ որեւէ սահմանափակումներ գոյություն չունեն, եւ էնդոկրինոլոգները պետք է որոշեն, ինչ նշանակել հիվանդին:  Սակայն առողջապահության վարչության ղեկավար Կամսար Բաբինյանը պարզաբանեց, որ, քանի որ այս հետազոտությունները դժվարամատչելի հետազոտությունների թվին են դասվում, որոշում է կայացվել հետազոտել միայն մեկ հորմոն՝ վերոնշյալ TSH-ը, քանի որ բժշկական տեսանկյունից այս երկու հետազոտությունները՝ ՈՁՀ-ն եւ TSH-ը բավական են ախտաբանությունների հայտնաբերման եւ բուժման մասին որոշում ընդունելու համար:

«Հիմնական շեշտադրումն արված է կանանց մոտ վահանձեւ գեղձի խնդիրների վաղ ախտորոշման վրա, քանի որ այս խնդիրը շատ արդիական է Հայաստանի համար: Խոսքը գնում է հենց վաղ հայտնաբերման մասին, իսկ ՈւՁՀ-ն եւ TSH-ը վաղ հայտնաբերման հնարավորություն են տալիս», - նշել է մեր զրուցակիցը:

News.am Medicine-ի կողմից հարցված էնդոկրինոլոգները նշել են, որ հիվանդության լիարժեք պատկերը ստանալու համար անհրաժեշտ է մնացած հորմոնները եւս հետազոտել, սակայն նախնական ախտորոշման համար իսկապես բավական է ՈՒՁՀ եւ TSH իրականացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել