• Latest news

Գիտնականները բարձր զգայունակությամբ արհեստական ձեռք են ստեղծել

27 մարտի, 2015  20:44

Սաարլանդի համալսարանի (Saarland University) ինժեներները արհեստական ձեռք են մշակել, որն ավելի ճկուն է, քան մնացած արհեստական վերջույթները եւ ի վիճակի է ավելի ճշգրիտ կերպով արձագանքել շարժումներին:

Նոր ձեռքը պատրաստված է ոչ թե մետաղից՝ ծանր էլեկտրական շարժիչների օգտագործմամբ, այլ «խելացի» մետաղյա լարերից՝ որոնք օժտված են դիրքն ու  ձեւը հիշելու ունակությամբ (shape-memory alloy (SMA)): Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս պատրաստել շատ ճկուն ռոբոտացված թեթեւ ձեռքեր՝ արդյունաբերական օգտագործման եւ պրոտեզեների ստեղծման համար:

Ձեռքի մկանային թելիկները կազմված են շատ փոքր լարերից, որոնք պատրաստված են նիկելից, շատ ճկուն են եւ կարող են լարվել: Ինքը նյութը սենսորային հատկություններ ունի, որը թույլ է տալիս արհեստական ձեռքին շատ ճշգրիտ շարժումներ կատարել:

Ինժեներները «խելացի» լարեր են օգտագործել, որոնք, մասնագետների խոսքով, կարող են բնական մկանների դեր խաղալ: Շարժական հիշողությամբ օժտված լարերի մի քանի խուրց միացնում են մատների հոդերը՝ հանդես գալով շարժական ֆունկցիան ապահովող գործոնի դերում: Արագ շարժումները թեթեւացնելու համար գիտնականները կրնօրինակել են մարդու բնական մկանների կառուցվածքը, որպեսզի բարակ լարերի խուրցը կարողանա մկանային թելեր իմիտացնել:

Մկանների դերում օգտագործվող լարերը տաքանում են էլեկտրական հոսանքի շնորհիվ, ինչի արդյունքում փոքրիկ շարժում է իրականացվում: Երբ հոսանքը դադարում է, «մկանները » թուլանում են: Արհեստական ձեռքն ի զորու է շարժել մատները, իսկ դրանում տեղադրված չիպը կարող է վերահսկել յուրաքանչյուր մատի դիրք օնլայն ռեժիմով, ինչը թույլ է տալիս ավելի ճշգրիտ շարժումներ անել: Ներկա պահին արհեստական ձեռքը դեռեւս մշակման փուլում է, սակայն ինժեներները պնդում են, որ արդեն պատրաստ են կազմակերպել դրա արտադրությունը: Ձեռքի նմուշը ցուցադրվելու է Hannover Messe 2015 միջոցառմանը՝ գալիք ամսվա ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել