• Latest news

Տարեց մարդկանց համար 5 ամենավտանգավոր հիվանդությունները

29 մարտի, 2015  20:38

Որոշ ինֆեկցիոն հիվանդություններ համեմատաբար հեշտ են անցնում երիտասարդ մարդկանց մոտ, սակայն կարող են մահացու վտանգավոր լինել տարեցների համար: Ստորեւ ներկայացնում ենք տարեց մարդկանց համար ամենավտանգավոր 5 հիվանդությունները.

1. Գրիպ 

Շատերը նույնիսկ պատկերացնել չեն կարող, ինչքան վտանգավոր է գրիպը եւ քանի կյանք է այն խլում ամեն տարի: Առավել հաճախ գրիպից մահանում են թուլացած օրգանիզմով տարեց մարդիկ, որոնց դեպքում գրիպը կարող է ակտիվացնել քրոնիկ որոշ հիվանդություններ, ինչն էլ ավելի կվատթարացնի հիվանդի վիճակը եւ կարող է հանգեցնել մահվան:

2. Թոքաբորբ

Եթե թոքաբորբը ժամանակին չհայտնաբերվի ու չբուժվի, այն կարող է հանգեցնել ծանր սեպսիսի եւ մահվան: Լավ լուրը կայանում է նրանում, որ, եթե պնեվմոնիան բակտերիալ բնույթ ունի,այն, սովորաբար, բուժելի է: Իսկ ահա սնկային կամ վիրուսային թոքաբորբի բուժումը մի փոքր ավելի բարդ է:

3. Աղեստամոքսային ինֆեկցիաներ

Աղեստամոքսային ինֆեկցիաները, ինչպիսին են, օրինակ, նորովիրուսը կամ կլոստրիդիում դիֆիցիլեն, սովորաբար այդքան վտանգավոր չեն առողջ եւ երիտասարդ օրգանիզմների համար, սակայն տարեցների դեպքում կարող են մահացու լինել:

Այդ հիվանդություններից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետեւել ձեռքերի հիգինեային եւ խուսափել հակաբիոտիկների անտեղի օգտագործումից, քանի որ դրանք խափանում են աղիքների միկրոֆլորան եւ մարդուն ավելի զգայուն են դարձնում մի շարք ինֆեկցիաների նկատմամբ:

4. Միզասեռական ուղիների ինֆեկցիաներ

Սովորաբար այդ ինֆեկցիաները շատ հեշտ են բուժվում հակաբիոտիկների միջոցով, սակայն եթդ դրանք չախտորոշվեն ժամանակին, կարող են ախտահարել նաեւ երիկամները եւ սեպսիսի պատճառ դառնալ, որը, ինչպես հայտնի է, մահացու է:

5. Մաշկային ինֆեկցիաներ

Մաշկային ինֆեկցիաները տարեց մարդկանց համար նույնիսկ ավելի վտանգավոր են, քան երիտասարդների համար, քանի որ տարիքի հետ մարդիկ կորցնում են ենթամաշկային ճարպային շերտը, եւ մաշկի ցանկացած վնասվածք կարող է ծանր հետեւանքների հանգեցնել: Հենց այդ պատճառով չի կարելի անտեսել մանր վնասվածքներն ու քերծվածքները: Դրանք պետք է պատշաճ կերպով մշակվեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել