• Latest news

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս ալկոհոլի ու դեղերի համակցումը կարող է վնաս հասցնել Ձեր առողջությանը

27 մարտի, 2015  22:46

Որոշ դեղամիջոցների ու ալկոհոլային խմիչքների համակցումը կարող է լուրջ վնաս հասցնել Ձեր առողջությանը, նշում են մասնագետները:

Շատ դեղամիջոցներ փոխազդում են ալկոհոլի հետ, ինչպես նաեւ նյութափոխանակվում ալկոհոլի հետ միասին մեկ օրգանում՝ լյարդում: Այդ պատճառով դրանց համակցումը կարող է մի շարք խնդիրների հանգեցնել: Լավագույն դեպքում դեղը պարզապես չի ազդի, քանի որ ալկոհոլը նեյտրալիզացնում է դրա ազդեցությունը: Վատագույն դեպքում այս համակցումը կարող է հանգեցնել մահվան:

• Ասպիրինը ալկոհոլի համակցությամբ բարձրացնում է աղեստամոքսային համակարգում արյունահոսության հավանականությունը

• Ացետամինոֆենը (շատ տարածված ցավազրկող) ալկոհոլի հետ համակցվելու դեպքում կարող է լուրջ վնաս հասցնել լյարդին:

• Քնաբեր դեղերի, ինչպես նաեւ որոշ ցավազրկողների եւ հակադեպրեսանտների հետ համակցված ալկոհոլը կարող է հանկարծահաս մահվան հասցնել:

Քլիվլենդի կլինիկայի մասնագետ Դենիել Նեյդեսը պնդում է, որ բժիշկները նշանակումներ անելիս պետք է անպայման հարցնեն հիվանդներին, արդյոք նրանք ալկոհոլ օգտագործում են, եւ եթե այո, ապա ինչ չափաբաժիններով:

Հիվանդները իրենց հերթին չպետք է հիվանդներից թաքցնեն կարեւոր այս տեղեկությունները: Որոշ հիվանդներ, բժիշկների խոսքով, չեն սիրում խոսել այն մասին, թե ինչքան են խմում՝ վախենալով, որ բժշկի մոտ կարող է վատ կարծիք ձեւավորվել նրանց մասին, սակայն պետք է գիտակցել, որ խոսքը գնում է հիվանդի առողջության եւ նույնիսկ կյանքի մասին:

«Մեր նպատակը չէ ինչ-որ մեկի մասին կարծիք կազմելը: Մենք պետք է ճիշտ որոշումներ ընդունենք, որոնք հիմնված են կարեւոր եւ ճշգրիտ տեղեկությունների վրա», - նշում է բժիշկ Նեյդեսը:

Հավելենք, որ հիվանդները պարտավոր են ճշտել բժիշկներից, վտանգավոր է արդյոք տվյալ դեղամիջոցը համակցել ալկոհոլի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել