• Latest news

Սեռական շատ խնդիրների պատճառը սխալ տեղեկություննե՞րն են

28 մարտի, 2015  23:49

Այսօր համացանցում կարելի է գտնել բազմաթիվ տեղեկություններ սեռական կյանքի մասին, եւ այդ տեղեկությունները միշտ չէ, որ ճիշտ են եւ գրագետ: Առաջին հայացքից այդպիսի տեղեկությունների մեջ վնասակար ոչինչ չկա, սակայն իրականում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանի խոսքով՝  հենց ոչ պրոֆեսիոնալ տեղեկությունները կամ, առհասարակ, տեղեկությունների ոչ ճիշտ ընկալումը կարող է բազմաթիվ սեռական խնդիրների պատճառ դառնալ:

Օրինակ, դեռահասը կարող է ոչ պրոֆեսիոնալ, ոչ բժշկական բնույթի տեղեկություններ ստանալ ինքնաբավարարման մասին, որոնք այդ երեւույթը ներկայացնում են որպես բացասական մի բան: Այս տեղեկությունների ազդեցության պատճառով դեռահասի մոտ կարող են բարդույթներ ու վախեր ձեւավորվել, քանի որ նա կսկսի մտածել, որ ինչ-որ վատ ու նախատելի բան է անում: Այս ամենը կարող է անդրադառնալ նրա աշխարհընկալման ու նույնիսկ հետագա սեռական կյանքի վրա:

Բժշկական տեսանկյունից՝ եթե դեռահասի մոտ հորմոնների ավելցուկ է նկատվում, այդ հորմոնները պետք է ինչ-որ կերպ օգտագործվեն, եւ այդ պատճառով ինքնաբավարարումը միանգամայն նորմալ է: Եթե դեռահասը տեղեկություններ ստանա ինքնաբավարարման մասին գրագետ բժշկական աղբյուրից կամ զրուցի այս երեւույթի մասին մասնագետի հետ, շատ ու շատ հարցեր ու խնդիրներ նրա մոտ պարզապես չեն առաջանա:

Հենց այդ պատճառով են մասնագետները միանշանակ պնդում, որ ճիշտ սեռական դաստիարակությունը եւ գրագետ տեղեկություններ ստանալը վաղ հասակում շատ կարեւոր են: Ավելին՝ սեռական դաստիարակությունը պետք է սկսվի ոչ թե դեռահաս տարիքում, այլ շատ ավելի շուտ՝ մտավորապես չորրորդ դասարանում: Հենց այդ տարիքում են երեխաների մոտ սկզբնավորվում ֆիզիոլոգիական փոփոխությունները, եւ սա առավել ճիշտ տարիք է երեխաների հետ եղած խնդիրները քննարկելու համար:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել