• Latest news

7 անսպասելի միջոց՝ խռմփոցից ազատվելու համար

29 մարտի, 2015  22:42

Եթե դուք գիշերային խռմփոց ունեք, առաջին հերթին անհրաժեշտ է թողնել ծխելը եւ ազատվել ավելորդ քաշից՝ դա դրական կազդի Ձեռ առողջության վրա ընդհանրապես: Ահա եւս մի քանի խորհուրդ, որոնք կարող են օգնել ազատվել խռմփոցից:

•Կոմպրեսիոն գուլպաներ հագեք: Այս գուլպաները սովորաբար հագնում են ինքնաթիռով ճանապարհորդելու ընթացքում՝ արյան մեջ տրոմբերի առաջացումը կանխելու նպատակով: Տորոնտոյի համալսարանի մասնագետները պնդում են, որ այս գուլպաները կարող են նկատելիորեն բարելավել խռմփոցը:

• Նոր բարձեր ձեռք բերեք: Բարձերում ապրում են հազարավոր տիզեր, որոնք կարող են ալերգիկ ռեակցիա եւ խռմփոց առաջացնել: Մասնագետները խորհուրդ են տալիս հաճախ փոխել բարձերը եւ լվանալ դրանք տաք ջրով:

• Քնելուց առաջ ցայվեք: Եթե գիշերվա ընթացքում դժվարությամբ եք շնչում, քնելուց առաջ ցայվեք, քանի որ տաք ցնցուղը կօգնի բարելավել շնչառությունը: Կարելի է նաեւ քթի լվացում անել աղի լուծույթով:

• Քնեք կողքի վրա: Այն մարդիկ, որոնք քնում են մեջքի վրա, ավելի հաճախ են խռմփացնում, քան նրանք, ովքեր քնում են կողքի վրա:

• Օդի խոնավացուցիչ ձեռք բերեք: Չոր օդը նպաստում է խռմփոցին, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում խոնավացնել օդը հատուկ միջոցներով:

• Սովորեք երգել: Երգելը ըմպանի մկաններն ավելի ուժեղ է դարձնում, այդ պատճառով երգող մարդիկ ավելի հազվադեպ են խռմփացնում: Վերջերս այս թեմայով նույնիսկ հետազոտություն է անցկացվել, որը ցույց է տվել, որ այն մարդիկ, որոնք օրվա մեջ երգում են 20 րոպե, ավելի հազվադեպ են խռմփացնում եւ շնչառական ավելի քիչ խնդիրներ ունեն:

• Մի խմեք քնելուց առաջ: Քնելուց առաջ օգտագործած ալկոհոլը ստիպում է մարդուն խռմփացնել, այդ պատճառով մասնագետները խորհուրդ չեն տալիս խմել քնելուց չորս ժամ առաջ:

Եթե այս ամենը չի օգնում եւ խնդիրները պահպանվում են, դիմեք բժշկի: Հավանաբար, Դուք ունեք այնպիսի խնդիր, որը կարելի է հաղթահարել միայն մասնագետի օգնությամբ:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել