• Latest news

Bayer դեղագործական ընկերությունը վերանայել է դեղերի գները Հայաստանի համար

27 մարտի, 2015  19:57

Bayer ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում վերանայել է Հայաստան ներկրվող դեղերի արժեքը՝ համապատասխանեցնելով դրանք ԵՏՄ երկրների համար գործող գներին: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է Bayer HealthCare Pharma, Armenia ընկերության վարչական մենեջեր Սոնա Ավագյանը:

Նա նշել է, որ ընկերությունը ուսումնասիրել է ԵՏՄ երկրների շուկայում ընկերության բոլոր այն դեղերիի գները, որոնք գրանցված են Հայաստանում եւ բերել ընդհանուր հայտարարի: Հիմնականում, Սոնա Ավագյանի խոսքով, ռուսական շուկայում գներն ավելի ցածր են եղել, քան Հայաստանում, եւ Հայաստանի համար այդ դեղերի գները իջեցրել են։ Սակայն կային նաեւ դեղեր, որոնց դեպքում գործել է հակառակ տրամաբանությունը:

Ս.Ավագյանը նշեց, որ ընկերության համար հեշտ չէր այդ քայլի գնալ հայկական շուկայի փոքր չափերի պատճառով, սակայն, քանի որ ընկերությունը ցանկացել է շարունակել իր գործունեությունը Հայաստանում, նպատակահարմար է համարվել գնալ այս քայլի, որպեսզի ընկերության արտադրանքը զուգահեռաբար Հայաստան չներկրվի հարեւան շուկաներից:

Հիշեցնենք, որ մի ամիս առաջ նախարար Արմեն Մուրադյանը դեղորայքի արտադրողների, ներմուծողների եւ արտասահմանյան դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հայ սպառողին դեղերը մատչելի գներով մատակարարելու հարցը, իսկ կառավարությունում ԵՏՄ երկրներից դեղերի ներմուծման կարգավորման հարց է բարձրացվել:

Ինչպես նշել են այս ոլորտի ներկայացուցիչները, խնդիրն այն է, որ ՌԴ-ում սառեցվել են առաջին բուժօգնության դեղորայքի լայն տեսականու գները, ինչի հետեւանքով ռուբլով արտահայտված դրանց գինը չի փոխվել՝ անկախ արտարժույթի փոխարժեքի տատանումներից: Ավելին՝ հանրահայտ արտադրողների դեղորայքը ՌԴ-ի շուկա ի սկզբանե մուտք են գործում ավելի էժան գներով՝ ելնելով, բնականաբար, շուկայի չափերից: Ստեղծվել է այնպիսի իրադրություն, որ, օրինակ, Եվրոպայում արտադրված դեղորայքն ավելի ձեռնտու է Հայաստան ներկրել ոչ անմիջապես արտադրողից, այլ  ՌԴ–ից՝ մանավանդ, որ ԵՏՄ-ին անդամակցելը  դյուրացրել  է մաքսային ընթացակարգը:

Հենց այս պատճառով էին նախարարի մոտ կայացած հանդիպմանը ներկա արտասահմանյան դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները: Նրանց առաջարկվել էր տեղեկացնել իրենց կենտրոնական գրասենյակները, որ Հայաստանը ցանկանում է ստանալ դեղերը այն նույն գներով, որով ստանում են ԵՏՄ անդամ մյուս երկրները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել