• Latest news

Նարգիլեն նույնքան վտանգավոր է առողջության համար, որքան ծխախոտը

28 մարտի, 2015  11:56

Շատերը սխալմամբ կարծում են, որ նարգիլեն պակաս վնասակար է, քան ծխախոտը, սակայն կանադական Վաթերլոո համալսարանի մասնագետները պնդում են, որ նարգիլե ծխելը կարող է շատ լուրջ հետեւանքներ ունենալ առողջության համար:

Cancer Causes and Control ամսագրում լույս տեսած հետազոտության շրջանակներում գիտնականները պարզել են, որ բարձր դասարանների աշակերտների գրեթե քառորդ մասը փորձել է նարգիլե ծխել: Ավելին՝ Կանադայում մոտավորապես 78 200 երիտասարդ նարգիլե է ծխում, եւ դրանց թիվը շարունակում է աճել, այնինչ ծխախոտի սիրահարների քանակը շարունակում է նվազել:

Նարգիլեի աշխատանքի սկզբունքը ծխախոտի ծուխը ջրի միջով անցկացնելն է: Հենց այդ պատճառով են շատերը կարծում, որ նարգիլեն նույնքան վնասակար չէ, որքան ծխախոտը: Բայց քանի որ նարգիլեն սովորաբար ծխում են շատ ավելի երկար, քան ծխախոտը, ստացվում է, որ մարդիկ յուրացնում են ծխի մեջ պարունակվող շատ ավելի մեծ քանակությամբ տոքսիններ:

Վերջերս իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ նարգիլե ծխող մարդիկ ենթարկվում են վտանգավոր ծանր մետաղների ազդեցության, որոնց թվում են արճիճն ու ուրանը, իսկ այդ մետաղները, մասնագետների խոսքով, բարձրացնում են քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ նարգիլե օգտագործած ուսանողների գրեթե կեսը օգտագործել է հոտավետ նյութեր: Ծխախոտ արտադրողները շարունակում են իրենց արտադրանքի մեջ ավելացնել տարբեր գայթակղիչ հոտավետ նյութեր՝ ավելի շատ սպառողներ ներգրավելու համար: Սակայն, քանի որ նարգիլեի չարաշահումը կապված է առողջական մեծ վտանգների հետ, պետք է սահմանափակել հոտավետ նյութերի առկայությունը ծխախոտի մեջ, ինչը թույլ կտա նվազեցնել այդ արտադրանքն օգտագործողների քանակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել