• Latest news

Դաունի սինդրոմի թեստեր պետք է անցնեն բոլոր հղիներն անկախ տարիքի՞ց

28 մարտի, 2015  17:32

Նախկինում ընդունված էր կարծել, որ Դաունի սինդրոմի սքրինինգ թեստեր հղիության ընթացքում կարելի է անցնել միայն եթե կնոջ տարիքը 35 տարեկանից բարձր է, սակայն, գենետիկներ Գոհար Շահսուվարյանի եւ Աննա Հովհաննիսյանի կարծիքով, այդպիսի թեստեր պետք է անցնեն բացառապես բոլոր հղի կանայք՝ անկախ տարիքից եւ ռիսկի այլ գործոններից:

Մոր տարիքն, իհարկե, հղիության ընթացքում համարվում է պտղի մոտ քրոմոսոմային խախտումների առաջացման ամենահավանական պատճառներից մեկը, սակայն Դաունի սինդրոմով երեխա կարող է ունենալ նաեւ երիտասարդ կինը, ինչը վերջերս նույնպես բավականին հաճախ է լինում: Հենց այդ պատճառով, մասնագետների խոսքով, արդեն չի կարելի միանշանակ պնդել, որ 20 տարեկան կնոջ դեպքում այդ թեստերի անհրաժեշտությունը չկա: Այդ թեստերը պետք է անցնեն բացառապես բոլոր հղի կանայք:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված երիտասարդ մայրերից ծնված Դաունի սինդրոմով տառապող երեխաների թվի ավելացումը

Հավանաբար, որոշակի առումով դա կապված է այն հանգամանքի հետ, որ ծննդաբերող կանանց մեծամասնությունը երիտասարդ է, այդ պատճառով զուտ վիճակագրական տեսանկյունից նրանցից ավելի հաճախ են Դաունի սինդրոմով երեխաներ ծնվում: Օրինակ, եթե, բժիշկների խոսքով, 25 տարեկան 1000 եւ 35 տարեկանից բարձր 100 կին ծննդաբերեն, Դաունի սինդրոմով երեխաների թիվն ավելի մեծ կլինի 25 տարեկանների խմբում՝ զուտ այն պարզ պատճառով, որ այդ կանայք ավելի շատ են:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում գենետիկները նշել են նաեւ, որ սքրինինգային թեստերը չեն կարող միանշանակ տեղեկություններ տրամադրել այն մասին, երեխան քրոմոսոմային խախտումներ ունի թե ոչ: Եթե հղիության առաջին եռամսյակում արված սքրինինգային թեստը թույլ է տալիս Դաունի սինդրոմ կասկածել, ծնողները պետք է խորհրդակցեն գինեկոլոգի եւ գենետիկաբանի հետ եւ հասկանան, ինչ անել հետագայում՝ ընդհատել հղիությունը թե սպասել եւ եւս մեկ անգամ կոմպլեքսային սքրինինգային հետազոտություն անցկացնել:

Եթե ռիսկի գործոնները հետագայում նվազեն (ինչը, մասնագետների խոսքով, հնարավոր է) եւ բիոքիմիական ցուցանիշները բարելավվեն, կարելի է մտածել, որ պտղի հետ ամեն ինչ նորմալ է: Իսկ եթե ոչ, պտղի հետագա ճակատագիրը պետք է որոշվի գինեկոլոգի եւ գենետիկաբան կողմից՝ նկատի ունենալով նաեւ այն, որ Դաունի սինդրոմով երեխաները կարող են սովորել, զարգանալ եւ մասնագիտություն յուրացնել: Այդ պատճառով շատ կանայք տարբեր երկրներում չեն ընդհատում հղիությունը՝ նույնիսկ իմանալով, որ երեխան Դաունի սինդրոմով է ծնվելու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել