• Latest news

Ի՞նչ կարող են պատմել երեխայի մասին նրա նախընտրած խաղերը

29 մարտի, 2015  18:02

Այն, թե ինչպես է երեխան խաղում իր խաղալիքների հետ, կարող է շատ բան պատմել նրա խնդիրների ու ցանկությունների մասին, պնդում է հոգեբան Դոնարա Խանոյանը:

NEWS.am Medicine-ի  թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ շատ երեխաներ, խաղալով իրենց խաղալիքներով, նաեւ զրուցում են նրանց հետ, եւ այդ զրույցները, ինչպես նաեւ երեխայի վարքագիծը, կարող են խոսել այն մասին, թե ինչի կարիք ունի փոքրիկը եւ ինչն է նրան անհանգստացնում:

Օրինակ, աղջիկը կարող է բարձրաձայն պատմել, ինչպես է պետք քնացնել տիկնիկին, կարող է երգել եւ այլն: Այս ամենը կարող է ցույց տալ, թե ինչ է կատարվում երեխայի ներաշխարհում եւ ինչ կարիքներ նա ունի: Եթե երեխայի ծնողները չեն երգում, ապա նա, հավանաբար, տեսել է դա մուլտֆիլմում, կամ, գուցե, մանկապարտեզում, եւ նա, հնարավոր է, ցանկանում է, որպեսզի նրա համար էլ երգեն, այդ իսկ պատճառով երգում է իր տիկնիկի համար:

Բացի այդ՝ իր խաղերում երեխան կարող է կրկնօրինակել այն, ինչ պատահել է նրա հետ իրական կյանքում: Հոգեբանը հիշեց մի երեխայի, որը ծեծում էր արջուկին քնեցնելուց առաջ: Ծնողները շատ երկար չէին կարողանում հասկանալ, ինչու է նա այդպես վարվում եւ որտեղից նրա մեջ այդքան ագրեսիա, սակայն հետո պարզվեց, որ մանկապարտեզի դաստիարակչուհին մի անգամ հարվածել է նրան, որովհետեւ նա չէր պառկում քնելու: Երեխան չէր կարողանում պատմել այդ մասին, այդ պատճառով արտահայտում էր կատարվածը խաղի միջոցով:

Հոգեբանը խորհուրդ է տալիս ծնողներին անպայման ուշադրություն դարձնել երեխայի խաղերի վրա: Այդ տեղեկությունները կարող են շատ օգտակար լինել ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել