• Latest news

Մեր տներում բնակվում է մոտ 8000 բակտերիա

30 մարտի, 2015  23:43

Յուրաքանչյոր տան մեջ միջինում բնակվում է մոտավորապես 8000 բակտերիաների, ինչպես նաեւ տիզերի ու սնկերի տարբեր տեսակ, ցույց է տալիս վերջերս Հյուսիսային Կարոլինայի (ԱՄՆ) մի քանի տներում անցկացված հետազոտությունը:

Գիտնականները պնդում են, որ կենսաձեւերի այսպիսի բազմազանություն, հնարավոր է, վայրի բնության մեջ նույնիսկ չի հանդիպում:  Իսկ փակ տարածքների էկոհամակարգերը, հավանաբար, ամենադինամիկ զարգացում ապրող համակարգերից են: Մոտավոր հաշվարկներով՝ եթե հավաքել բոլոր կենդանի օրգանիզմները տարբեր տներում, դրանք կկազմեն երկրագնդի՝ սառույցից ազատ ցամաքի 0.5 տոկոսը, ինչը համադրելի է Թեքսաս նահանգի տարածքի հետ, նշում է The Daily Mail.

Երբ Հյուսիսային Կարոլինայի 40 տներում բնակվող բոլոր կենսաձեւերը հաշվարկելու համար գենոմային տեխնոլոգիաներ օգտագործվեցին, պարզվեց, որ դրանց թիվը 8 հազար է կազմում: 50 տուն ներառած եւս մեկ հետազոտություն ավելի քան 750 տեսակ հատվածոտանիներ է արձանագրել՝ ներառյալ սարդերը:  Եվս 11 տան մեջ սնկերի բազմազանություն է նկատվել:

«Մարդիկ պետք է հասկանան, որ գոյություն ունեն տիզերի եւ միկրոօրգանիզմների տեսակներ, որոնք սնվում են մարդու կենսագործունեոթյան թափոններով», - նշում է Լաուրա Մարտինը Նյու Յորքի Կորնելլի համալսարանից՝ հոդվածի համահեղինակներից մեկը:

Նրա խոսքով կյանքի բազմազանությունը (օրգանիզմների ոչ օրգանական գոյության ամբողջությունը) աբիոտիկ միջավայրում՝ օրինակ, ջրատաքացուցիչներում, սառնարաններում, խոհանոցում, ահռելի է եւ կարող է զարգանալ վայրի բնության մեջ  գոյություն ունեցող էկոհամակարգերին զուգահեռ:

Գիտնականները ցանկանցում են նաեւ համեմատել կլիմայական տարբեր գոտիներում տների հետազոտության արդյունքները՝ օրինակ, Ալյասկայում եւ Թեքսասում:  «Պետք է վերընկալել բնակելի տներում առկա այս բիոբազմազանությունը, ինչպես նաեւ դրա հնարավոր բացասական հետեւանքները», - նշում է Մարտինը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել