• Latest news

Արմեն Մուրադյանը մասնակցում է տուբերկուլոզի հարցերով նախարարական հանդիպմանը Ռիգայում

30 մարտի, 2015  10:42

Լատվիայի Հանրապետության առողջապահության նախարարի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել է Ռիգա մասնակցելու «Տուբերկուլոզը եւ դեղերի հանդեպ դրա դիմադրողականությունը» խորագրով Արեւելյան գործընկերության առաջին նախարարական հանդիպմանը: Այս մասին հայտնում է Հայաստանի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական միության խորհրդում Լատվիայի նախագահության շրջանակներում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի, տուբերկուլոզի, մալարիայի եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի համատեղ ջանքերով:

Համաժողովի նպատակն է համախմբել եւ ուժեղացնել միջոլորտային համագործակցությունը` ուղղված բնակչության խոցելի խմբերում եւ անդրսահմանային տարածման տուբերկուլոզի դեմ պայքարին:

Համաժողովին հրավիրված են Եվրոպական Միության, Եվրոպական տնտեսական տարածաշրջանի եւ Արեւելյան գործընկերության երկրների մի շարք պետությունների առողջապահության, սոցիալական ապահովության, ֆինանսների նախարարներ եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել