• Latest news

Ղարաբաղում տրոմբոֆիլիային նվիրված գիտաժողով է տեղի ունեցել

30 մարտի, 2015  12:46

Մարտի 27-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել ժառանգական եւ ձեռք բերված տրոմբոֆիլիայի եւ պայմանական պաթոգեն գինեկոլոգիական ինֆեկցիաների՝ լաբորատոր ախտորոշման ժամանակակից միջոցներին նվիրված գիտաժողով: Դասախոսություններով է հանդես եկել մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը:

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ռուսուդան Վարդանյանը, գիտաժողովը հիմնականում նախատեսված էր մանկաբարձ-գինեկոլոգների համար, սակայն ներկա էին նաեւ այլ մասնագետներ: Նրա խոսքով՝ Արցախի բժիշկները շատ լավ մասնագետներ են եւ բավականաչափ գիտելիքներ ունեն, սակայն, քանի որ նրանք մի փոքր մեկուսացած են  արտաքին աշխարհից, նրանց պետք է հնարավորություն տալ ախտորոշման ժամանակակից մեթոդների մասին նոր գիտելիքներ ձեռք բերել:

Համաճարակաբան Ինեսսա Նազարյանը իր հերթին նշել է, որ Երեւանում հասանելի են գրեթե բոլոր նորագույն տեխնոլոգիաներն ու ախտորոշման մեթոդները, սակայն Ղարաբաղում դրանք երկար ժամանակ դժվար հասանելի էին համարվում եւ մինչեւ այս տարվա հունվարին առաջին մասնավոր «Էկոսենս» լաբորատորիայի բացումը կանայք ստիպված էին ժամանել Երեւան եւ հետազոտություն անցնել այստեղ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել