• Latest news

ԳՄՕ պարունակող մթերքները կարող են վնասակար լինել առողջության համար. հասարակական գործիչ

30 մարտի, 2015  16:38

Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներն առաջին հայացքից մի շարք առավելություններ ունեն օրգանական մթերքների նկատմամբ, սակայն դրանք կարող են վնասակար լինել մեր առողջության համար, նշում է էկոլոգ եւ հասարակական գործիչ Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ շատերը պնդում են, որ ԳՄՕ-ն կարող է փրկել մարդկությանը սովամահ լինելուց, սակայն հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկերն այս պահին հնարավոր չէ, այդ պատճառով որպես սնունդ օգտագործել այդ մթերքները առայժմ վաղ է:

Ինչպես նշեց Կարինե Դանիելյանը, գենետիկական մոդիֆիկացիայի դեպքում այս կամ այն օրգանիզմի գենոտիպը կարող է փոփոխվել գենային ինժեներիայի տարբեր մեթոդների շնորհիվ: Օրինակ՝ կարելի է որեւէ բույսին փոխպատվաստել ձկան գեները եւ այդպես այն դարձնել ցրտադիմացկուն:

Իսկ պարզել, ինչպես է ԳՄՕ-ն ազդում մարդու առողջության վրա, այս պահին հնարավոր չէ, դրա համար մի քանի սերունդ է անհրաժեշտ: Սակայն, հասարակական գործչի խոսքով՝ բացառված չէ, որ ԳՄՕ-ի պատճառով բազմաթիվ ալերգիկ ռեակցիաներ են ի հայտ գալիս: Բացի այդ՝ ԳՄՕ-ն կարող է նաեւ ազդել միկրոֆլորայի եւ մարդու աղեստամոքսային համակարգի վրա:  Այն կարող է նաեւ կապված լինել քաղցկեղի տարածման (այս էֆեկտը, էկոլոգի խոսքով, ի հայտ էր եկել առնետների վրա անցկացված փորձարկումների ժամանակ), ճարպակալման եւ հորմոնալ խախտումների հետ:

Էկոլոգ Հրանտ Սարգսյանը իր հերթին նշեց, որ ԳՄՕ-ով սնվող առնետների երրորդ սերունդը արդեն չի կարող բազմանալ: Հատկանշական է նաեւ, որ հողի այն հատվածում, որտեղ առնվազն մեկ տարի գենետիկորեն մոդիֆիկացված բույսեր են աճել, օրգանական բույսերը կարող են այեւս չաճել:

Հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում մենք չենք կարող ստույգ իմանալ, ինչ ենք ուտում: Այսպես, հնարավորություն չկա պարզել, ինչ սերմերից են աճեցված այն մրգերը կամ այն բանջարեղենը, որը մենք գնում ենք շուկայում: Տեսականորեն որոշ դեպքերում կարելի է պարզել ԳՄՕ-ի առկայությունը հատուկ լաբորատորիաներում, սակայն Հայաստանում նման ստուգումներ ոչ մեկ չի իրականացնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել