• Latest news

Հայաստանում անհրաժեշտ է ԳՄՕ-ի մասին օրենք ընդունել

30 մարտի, 2015  18:41

Հայաստանում անհրաժեշտ է ԳՄՕ-ի օգտագործումն ու տարածումը համակարգող օրենք ընդունել, կարծում են էկոլոգներ ու հասարակական գործիչներ Կարինե Դանիելյանն ու Հրանտ Սարգսյանը:

Նրանց խոսքով՝ նմանատիպ օրինագիծ Հայաստանում արդեն իսկ կա: Դրա քննարկումները մեկնարկել են հեռավոր 2004 թվականին, եւ այդ օրվանից այն բազմաթիվ փոփոխություններ է կրել: Նախագծի առաջին լսումները մեկնարկել են մոտավորապես կես տարի առաջ, սակայն հետագա առաջընթաց չի արձանագրվել, նշում են հասարակական գործիչները:

«Սա շատ արդիական օրենք է, որը կարգավորելու է ԳՄՕ մթերքների ինչպես արտադրությունը, այնպես էլ ներմուծումը», - նշում է Կարինե Դանիելյանը՝ հավելելով, որ, ցավոք, այս օրենքի ընդունման հարցում դեռեւս առաջընթաց չկա:

Օրենքը, նրա խոսքով, պետք է կարգավորի ԳՄՕ-ի հետ կապված հարցերը բիոբազմազանության եւ, իհարկե, սննդի տեսանկյունից: Սակայն սննդի հետ կապված հարցերը օրենքի նախագծից դուրս են մնացել՝ այն պատճառաբանությամբ, որ այդ օրենքի ընդունումից հետո պետք է ընդունել եւս մեկ օրենք, որը կարգավորելու է հենց սննդամթերքի ոլորտը:

Հասարակական գործիչների խոսքով՝ այս օրենքի ընդունումը շատ կարեւոր է, քանի որ առանց դրա անհնարին կլինի շուկայի վերահսկողությունն ու կարգավորումը եւ այժմ հայտնի չէ, աճեցվում են արդյոք Հայաստանում գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներ եւ եթե այո, ապա ինչ ծավալներով: Բացի այդ՝ բացառված չէ, որ ԳՄՕ-ն կարող է առողջության համար որոշակի ռիսկեր պարունակել, եւ սա եւս մեկ պատճառ է դրա  շրջանառությունը վերահսկելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է