• Latest news

Պասիվ ծխելը կարող է զրկել Ձեզ ատամներից

31 մարտի, 2015  13:41

Բժիշկները շուտվանից են զգուշացնում, որ ծխելը լնդերի մի շարք հիվանդությունների պատճառ կարող է դառնալ, սակայն, ինչպես ցույց են տվել նոր հետազոտությունները, լնդերը կարող են ախտահարվել ոչ միայն ակտիվ, այլ նաեւ պասիվ ծխելուց:

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները 20 տարեկան 3 հազար չծխող մարդկանց տվյալներ են ուսումնասիրել, որոնք զննում են անցել ատամնաբույժի մոտ, ինչպես նաեւ արյան անալիզ են հանձնել: Պարզվել է, որ երիտասարդների 57 տոկոսը պասիվ ծխող էր՝ չնայած այն փաստին, որ չէր ծխում, իսկ ամեն երրորդ երիտասարդի մոտ լնդերի հիվանդություն է ախտորոշվել:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ամեն օր ծխախոտի ծուխ շնչող մարդկանց մոտ 62 տոկոսով ավելի հաճախ են լնդերի հիվանդություններ ի հայտ գալիս՝ այն մարդկանց համեմատ, որոնց ներկայությամբ չեն ծխում: Սա առաջին նմանատիպ հետազոտությունն է, որը ապացուցել է պասիվ ծխելու եւ լնդերի հիվանդությունների միջեւ կապը:

Հիվանդ լնդերն այտուցվում են եւ թուլանում, ինչի արդյունքում մարդը կարող է նույնիսկ զրկվել ատամներից: Հենց այս հիվանդությունների պատճառով է չափահասների մեծամասնությունը զրկվում ատամներից, գրում են բրիտանական ԶԼՄ-ները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել