• Latest news

Նոր գործիքը կարող է հեշտացնել ուղեղի ուռուցքի հեռացման վիրահատությունը

31 մարտի, 2015  20:54

Բրիտանական կլինիկաներից մեկում փորձարկում են նոր լազերային գործիքը, որը կարող է զգալիորեն թեթեւացնել ուղեղի քաղցկեղի հեռացման վիրահատությունը եւ կրճատել դրա տեւողությունը: Վիրահատության հիմնական բարդություններից մեկն այն է, որ շատ դժվար է որոշել, որ հյուսվածքները պետք է հեռացնել, որոնք՝ ոչ: Իսկ նոր գործիքը, որը արտաքնապես գրիչի է նման, ազդանշանների միջոցով տեղեկացնում է վիրաբույժին, երբ հերձադանակը հասնում է քաղցկեղային գոյացության եզրերին՝ դրանով իսկ հնարավորություն տալով որոշել ուռուցքի չափսերն ու եզրերը:

Core անվանումը ստացած նոր գործիքը ինֆրակարմիր ճառագայթի միջոցով սկանավորում է հիվանդի մարմնի մասերը՝ տարբերելով առողջ բջիջները քաղցկեղային բջիջներից եւ տրամադրելով այդ տեղեկատվությունը վիրաբույժին: Ընդ որում՝ հյուսվածքների կագավիճակը որոշելու համար պահանջվում է 1 վայրկյանից քիչ, եւ եթե վիրաբույժը սկսում է կտրել առողջ հյուսվածքները, գործիքը նրան տեղեկացնում է:

Կանադայում այս գործիքը բավականին արդյունավետ դրսեւորեց իրեն մաշկի քաղցկեղի վիրահատությունների ժամանակ: Այժմ բժիշկները հույս են հայտնում, որ այն կարող է օգնել նաեւ ուղեղի քաղցկեղի դեպքում: Լոնդոնում այս գործիքն առաջին անգամ օգտագործել են ուղեղի քաղկցկեղի վիրահատության համար անցած շաբաթ, իսկ տարվա ընթացքում նախատեսվում է այս գործիքի միջոցով եւս 30 վիրահատություն անցկացնել:

«Նմանատիպ այլ գործիք այս պահին գոյություն չունի», - նշում է նեյրովիրաբույժ Բաբար Վագասը, որը այն բժիշկներից մեկն էր, ով Core-ը բերեց Բրիտանիա: «Ուղեղի վիրահատությունները շատ բարդ են: Երբեմն հյուսվածքների անգամ մեկ միլիմետրի հեռացումը կարող է հսկայական վնաս հասցնել կամ խոսակցական խնդիրների պատճառ դառնալ: Եթե գործիքը կարողանա այս վիրահատությունը ավելի անվտանգ եւ ճշգրիտ դարձնել, դա շատ բան կփոխի»:

Բժշկի խոսքով՝ այս գործիքի շնորհիվ կարելի է խուսափել ավելորդ բիոպսիայից վիրահատության ընթացքում եւ ժամանակ տնտեսել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել