• Latest news

ԱՄԲ բացառիկ տեխնոլոգիան ազատում է ժառանգական հիվանդություններից

31 մարտի, 2015  10:34

Եվրոպայում ժառանգական հիվանդությունների փոխանցումը բացառող ԱՄԲ տեխնոլոգիայի միջոցով առաջին երեխան է լույս աշխարհ եկել: Փոքրիկ Լուկաս Միգուն, ով ծնվել է Լոնդոնում, այլ հանգամանքներում մկանային դիստրոֆիայի ժառանգական տարբերակի զոհը դառնալու բոլոր շանսերը կունենար: Սակայն նորագույն տեխնոլոգիան, որը մշակվել է անպտղության բուժման առաջատար մասնագետի կողմից, թույլ տվեց Լուկասին միանգամայն առողջ ծնվել:

Էմբրիոնների թեստավորման դասական պրոցեդուրայի դեպքում գործընթացը լաբորատոր աշխատանքների մի քանի ամիս է պահանջում: Սակայն ԱՄԲ նոր տեխնոլոգիան, որը Karyomapping անվանումն է ստացել, իրականացվում է ընդամենը երկու շաբաթվա ընթացքում: Լուկասի 26-ամյա մայրիկը՝ Կարմենը, տառապում է Շարկո-Մարի-Տուուտ ժառանգական հիվանդությամբ, որով ամբողջ կյանք տառապել է նրա հայրը: Հիվանդությունը հոգնածության եւ ձեռքերի, ինչպես նաեւ ծնկից ներքեւ գտնվող մկանների բարակացման պատճառ է դառնում:

Հիվանդության համար պատասխանատու գենը մեկուսացնելու համար բժիշկները վեցրել են Կարմենի, նրա մոր, ինչպես նաեւ երեխայի ապագա հոր ԴՆԹ-ի նմուշները: Այնուհետեւ նրանք համադրել են գեների հաջորդականությունը քրոմոսոմների 300 հազար կետերում՝ որոշելու համար, թե գենետիկական կոդի որ մասն է դեֆեկտիվ:

Այնուհետեւ զույգը ԱՄԲ սովորական ցիկլ է անցել, սակայն այս պրոցեդուրայի արդյունքում ստեղծված էմբրիոնները ենթարկվել են բիոպսիայի: Դրա միջոցով առանձնացրել են ամենաառողջ էմբրիոնները: Պրոցեդուրան սկսվել է 2013 թվականի դեկտեմբերին, իսկ Լուկասը ծնվել է մեկ տարի անց: Այժմ նա երեք ամսական է, առողջ է եւ երջանիկ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել