• Latest news

Ծնողներն ի վիճակի չեն ճիշտ գնահատել իրենց երեխաների քաշը

31 մարտի, 2015  17:16

Ճարպակալմամբ տառապող երեխաների ծնողների ընդամենը մեկ տոկոսն է տեղյակ, որ նրանց զավակները ավելորդ քաշ ունեն, որը լուրջ վտանգ է ներկայացնում առողջության համար: Այս եզրահնագման են եկել Հիգիենայի եւ արեւադարձային բժշկության լոնդոնյան դպրոցի, ինչպես նաեւ Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները:

Գրեթե 3 հազար ծնողի շրջանում հարցում անցկացնելուց հետո գիտնականները պարզել են, որ ծնողների 99 տոկոսը համոզված է, որ նրանց երեխաները ոչ մի խնդիր չունեն, կամ էլ շատ աննշան ավելորդ քաշ ունեն:

Ընդհանուր առմամբ՝ մայրիկների եւ հայրիկների 31 տոկոսը թերագնահատում էր երեխայի քաշը՝ չհասկանալով տարբերությունը ավելորդ քաշի եւ կլինիկական ճարպակալման միջեւ: 1 տոկոսից էլ պակաս թիվ են կազմել այն ծնողները, որոնք հակված էին ավելի բարդացնել երեխայի մոտ եղած խնդիրները: Իսկ ահա ավելորդ քաշի շատ մեծ ցուցանիշով երեխաների ծնողները շատ հազվադեպ էին խոստովանում, որ իրենց երեխան խնդիրներ ունի:

Ամեն 100-րդ ծնողը միայն կարողանում էր իր երեխայի մոտ ճարպակալում տեսնել: Փորձագետների խոսքով՝ երեխաների մոտ ավելորդ քաշ է արձանագրվում, երբ մարմնի զանգվածի ինդեքսի ցուցանիշը կազմում է 17-30: Իսկ ահա ճարպակալման մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ այդ ինդեքսը 30-ից ավել է: Մարմնի զանգվածի ինդեքսը որոշում են կիլոգրամներով արտահայտված մարդու քաշը մետրով արտահայտված նրա հասակի թվի քառակուսու վրա բաժանելով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել