• Latest news

Սպանախը օգնում է պահպանել մտքի սրությունը

1 ապրիլի, 2015  15:42

Սպանախը ուժ էր տալիս նավաստի Պոպային համանուն մուլտֆիլմից, սակայն այն, պարզվում է, օգտակար է նաեւ ուղեղի համար: Ինչպես ցույց է տվել Րաշ համալսարանի (Չիկագո) հետազոտությունը, սպանախ օգտագործող տարեց մարդկանց հաջողվում է պահպանել մտքի սրությունը:

Հատկանշական է, որ կիլոգրամներով սպանախ ուտել ամենեւին էլ պետք չէ, սպանախի՝ օրական ընդամենը երկու բաժինը կարող է երիտասարդացնել մարդու ուղեղը 11 տարով: Բացի այդ՝ կանաչեղենը կարող է կանխարգելել նաեւ Ալցհեյմերի հիվանդությունը շատ ավելի արդյունավետ, քան դեղամիջոցները:

Վերոնշյալ համալսարանի գիտնականները հետազոտության շրջանակներում սննդակարգին վերաբերվող հարցում են անցկացրել 950 տղամարդկանց եւ կանաց շրջանում, իսկ այնուհետեւ կամավորները, որոնց միջին տարիքը 81 տարեկան էր կազմում, տաս տարվա ընթացքում տարին մեկ անգամ որոշակի թեստեր էին անցնում՝ մտավոր կարողությունները ստուգելու համար: Պարզվել է, որ այն մարդկանց ուղեղը, որոնք շատ բանջարեղեն եւ կանաչի են օգտագործում (մասնավորապես՝ սպանախ), շատ ավելի դանդաղ է ծերանում քան այն մարդկանց ուղեղը, որոնք այնքան էլ ճիշտ չեն սնվում:

Հնարավոր է, դա կապված է կանաչու մեջ վիտամին K-ի, լյուտեինի եւ բետա-կարոտինի առկայության հետ:

Ինչպես նշել է հետազոտության հեղինակ Մարթա Մորիսը, շատ մարդիկ վախենում են տարիքի հետ կորցնել հիշողությունը եւ/կամ կոգնիտիվ ունակությունները, սակայն, ինչպես ցույց են տվել վերջին հետազոտությունները, սպանախի օգտագործումը շատ արդյունավետ, ինչպես նաեւ էժան միջոց է՝ ուղեղն ու դրա գործառույթները պահպանելու համար:

Այժմ գիտնականները պետք է պարզեն, ինչ մեխանիզմներով են սպանախում պարունակվող նյութերը ազդում ուղեղի գործառույթների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել