• Latest news

Հացի հարստացումը կարող է ազգային աղետի հանգեցնել. փորձագետ

31 մարտի, 2015  14:31

Հացի՝ ֆոլաթթվով եւ երկաթով հարստացման նախագիծն իր մեջ մի շարք լուրջ վտանգներ է պարունակում, պնդում է Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ եւ մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը:

Նրա խոսքով, Չիլիում, որտեղ ժամանակին ներդրվել էր ալյուրի՝ հավելանյութերով հարստացման այս ծրագիրը, հաստ աղիքի քաղցկեղով հիվանդացությունը մոտ երեք անգամ աճել էր, եւ մասնագետները կապել էին դա հենց վերը նշված նյութերի ավելցուկի հետ: Նման աճ էր գրանցվել նաեւ Նոր Զելանդիայում եւ Ավստրիայում, որտեղ ժամանակին նույնպես նման ծրագիր էր գործում:

Ինչպես կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանն է նշել, Հայաստանում՝ ալյուրի հարստացման ծրագրի իրականացումը կարող է բերել նույն հետեւանքներին, ինչ Չիլիում, եւ դա կարող է ազգային աղետի հանգեցնել:

Ռուբեն Հայթյանի խոսքով՝ մի շարք զարգացած երկրներ հրաժարվել են ալյուրի հարստացման գաղափարից. դրանց թվում են Բելգիան, Բուլղարիան, Իսլանդիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունգարիան, Իտալիան, Իսրայելը, Լատվիան, Լիտվան, Հոլանդիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովենիան, Չեխիան, Իսպանիան, Շվեդիան, Ռումինիան, Ճապոնիան եւ Կորեան:

ՀՀ սպառողների ակադեմիայի հացամթերքի մասնագետ Վարդուհի Մելիքյանը իր հերթին նշել է, որ օրգանիզմում որոշ նյութերի պակասի պատճառով կարող են որոշակի առողջական խնդիրներ առաջանալ, սակայն այդ նյութերի ավելցուկը նույնպես կարող է լուրջ խնդիրների հանգեցնել:

Ոչ բոլոր մարդիկ երկաթի եւ ֆոլաթթվի պակաս ունեն, նշել է մասնագետը, ավելացնելով, որ շատերը ստանում են այդ նյութերը նաեւ կանաչեղենից եւ բանջարեղենից, այնպես որ, եթե հարստացվի նաեւ ալյուրը, շատերի մոտ իրոք կարող է այդ նյութերի ավելցուկ լինել: Այդ իսկ պատճառով, Վարդուհի Մելիքյանի կարծիքով, սխալ է հարստացնել ողջ ալյուրը, մանավանդ որ հնարավոր չի լինի հաշվարկել, թե երկաթ եւ ֆոլաթթու պարունակող որքան մթերքներ է մարդը կերել եւ դրանց որ մասն է յուրացվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է