• Latest news

Հատուկ հաց՝ անեմիա եւ ֆոլաթթվի պակաս ունեցող մարդկանց համա՞ր

31 մարտի, 2015  21:45

Երկաթի եւ ֆոլաթթվի պակաս ունեցող մարդկանց համար պետք է հատուկ դիետիկ հաց արտադրել, իսկ հարստացնել ողջ այլուրը երկրում անիմաստ է եւ դա կարող է վնասակար լինել, կարծում է Հայաստանի սպառողների ակադեմիայի հացամթերքի փորձագետ Վարդուհի Մելիքյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում արդեն կարելի է գտնել հատուկ դիետիկ հաց՝ տարբեր հիվանդություններով մարդկանց համար: Օրինակ, դիաբետ ունեցողների համար, որոնց խորհուրդ չի տրվում ածխաջրերով հարուստ մթերքներ օգտագործել, պատրաստում են հատուկ հաց՝ սպիտակուցների հավելումով եւ թեփի մեծ քանակությամբ:

Նույն այդ հացը, փորձագետի խոսքով, կարելի է արտադրել նաեւ երկաթի պակասի հետեւանք հանդիսացող անեմիայով տառապող մարդկանց, ինչպես նաեւ հղի կանանց համար, որոնց օրգանիզմը ֆոլաթթվի ավելի մեծ պահանջ ունի: Վարդուհի Մելիքյանի խոսքով՝ ճիշտ կլիներ այդպիսի հացի արտադրության հատուկ տեխնոլոգիա մշակել, ինչպես նաեւ որակի վերահսկման չափանիշներ սահմանել:

Մյուս կողմից, մասնագետի խոսքով, սննդային հավելումներ ավելացնել Հայաստանում արտադրվող ողջ հացի մեջ ճիշտ չէ, քանի որ շատ մարդիկ երկաթի եւ ֆոլաթթվի պակաս չունեն, բացի այդ՝որոշ մարդիկ առանց այդ էլ տարեկան մոտավորապես 4 կգ սննդային հավելումներ են օգտագործում՝ չնայած այն հանգամանքին, որ դրա կարիքը չկա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է