• Latest news

Ալյուրի հարստացման ծրագիրը՝ պրեմիկսներ արտադրողների դավադրությո՞ւն

31 մարտի, 2015  19:48

Երկաթով եւ ֆոլաթթվով ալյուրի հարստացման ծրագիրը մեծ միջազգային ընկերությունների շահերից է բխում, որոնք արտադրում են պրեմիկսներ եւ սինթետիկ վիտամիններ, կարծում են կենսաֆիզիկոս Աշոտ Կարապետյանը եւ սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ, մոնիտորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանը:

Նրանց խոսքով՝ պրեմիկսներ եւ սննդային հավելումներ արտադրող ընկերություններն առաջին հերթին բիզնես ընկերություններ են, որոնց հետաքրքրում է միայն իրենց արտադրանքի վաճառքը, այլ ոչ ժողովրդի առողջությունը:

«Ի՞նչ պետք է անի սննդային հավելումներ արտադրող բիզնես ընկերությունը: Իհարկե, ձգտի իր արտադրանքի սպառման շուկա գտնել», - նշում է Աշոտ Կարապետյաը՝ հավելելով, որ եվրոպական երկրներում ալյուրի հարստացում ոչ մեկ չի կարող պարտադրել (որոշ երկրներում ոչ այնքան երկար ժամանակահատվածի ընթացքում ալյուրը հարստացվում էր երկաթով ու ֆոլաթթվով, սակայն հետագայում այդ գաղափարից հրաժարվեցին), այդ պատճառով այն պարտադրում են շատ աֆրիկյան երկրներում, իսկ այժմ նաեւ Հայաստանում:

Նշենք, որ Հայաստանում ալյուրի հարստացման առաջին տարում խոստացել են անվճար տրամադրել պրեմիկսները, սակայն ինչ հիմքերով են դրանք ձեռք բերվելու հետագայում, պարզ չէ:

Աշոտ Կարապետյանը նշեց նաեւ, որ փաստ չէ, որ այդքան շատ մարդիկ Հայաստանում իսկապես անեմիայով են տառապում եւ սննդային հավելումների կարիք ունեն: Մյուս կողմից՝ փաստ է, որ երկրում ավելորդ քաշի եւ ճարպակալման լուրջ խնդիր կա, սակայն այդ խնդրով ոչ մեկ չի զբաղվում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել