• Latest news

Բարիաթրիկ վիրաբուժությունն ու հղիությունը. մեկնաբանում է մասնագետը

1 ապրիլի, 2015  22:50

Ճարպակալումը վերջերս լուրջ խնդիր է դարձել ԱՄՆ-ում: Ամեն երրորդ մարդը տառապում է ճարպակալմամբ, նշում է բժիշկ Մաննի Ալվարեզը Foxnews.com-ից: Նրա խոսքով՝ ճարպակալումը կարող է մի շարք առողջական խնդիրներ առաջ քաշել եւ զգալիորեն դժվարացնել հղիության ընթացքն ու ծննդաբերությունը:

Շատ կանայք, ցանկանալով նիհարել, վիրահատությունների են դիմում, որոնցից մեկը ստամոքսը փոքրացնելու բարիաթրիկ վիրահատությունն է: Իսկ հնարավոր է արդյո՞ք այդպիսի վիրահատությունից հետո հղիանալ եւ երեխա ունենալ:

Մաննի Ալվարեզի խոսքով՝ այս վիրահատությունը ազդում է օրգանիզմի՝ սննդից կալորիաներ եւ միներալներ ստանալու ունակության վրա, ինչի արդյունքում մարդը սկսում է նիհարել: Սակայն քաշի կտրուկ անկումը հղիության ընթացքում կարող է զրկել պտուղը դրա զարգացման համար անհրաժեշտ նյութերից: Այդ պատճառով ցանկալի է, որ այդպիսի վիրահատության եւ հղիության միջեւ առնվազն 18 ամիս ընկած լինի:

Իսկ եթե կինը ավելի շուտ է հղիացել, նա պետք է մի շարք վիտամիններ ընդունի (B12, կալցիում, երկաթ, ֆոլաթթու), քանի որ դժվար թե կարողանա ստանալ դրանք սննդի հետ: Բացի այդ՝ գինեկոլոգը պետք է ավելի ուշադիր հետեւի պտղի զարգացմանը եւ դրա քաշ հավաքելուն:

Իսկ եթե կինն աբդոմինոպլաստիկա է անցել (որովայնի վրա ավելորդ մաշկի հեռացում), նա պետք է անպայման հայտնի այդ մասին իր գինեկոլոգին: Բացառված չէ, որ ծննդաբերության ընթացքում կեսարյան հատման անհրաժեշտություն ի հայտ գա, եւ բժիշկը պետք է ավելի ուշադիր լինի արդեն իսկ վիրահատություն անցած որովայնի նկատմամբ:

Այսպիսով, բարիաթրիկ վիրահատությունը, իհարկե, կարող է մի շարք ավելորդ խնդիրներ եւ բարդություններ ստեղծել, բայց այն կարող է նաեւ նվազեցնել ապագա մայրիկի մոտ դիաբետի եւ հիպերտենզիայի զարգացման հավանականությունը, ինչպես նաեւ օգնել նորածնին խուսափել ավելորդ քաշի հետ կապված խնդիրներից:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել