• Latest news

Արդյոք խնձորը մարդուն ավելի առողջ է դարձնու՞մ

1 ապրիլի, 2015  21:49

Արեւմուտքում կա մի ասացվածք, համաձայն որի՝ այն մարդը, որը ամեն օր խնձոր է ուտում, ավելի առողջ է եւ հազավդեպ է գնում բժշկի: Միչիգանի համալսարանի գիտնականները որոշել են պարզել, ինչ է թաքնված այս ասացվածքի հետեւում եւ արդյոք խնձորը մարդուն ավելի առողջ է դարձնում:

Հետազոտության հեղինակ Մեթյու Դեվիսի խոսքով՝ խնձորն իսկապես շատ առողջ սնունդ է, սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր ամեն օր խնձոր են ուտում, բժշկի են այցելում նույնքան հաճախ, որքան այն մարդիկ, ովքեր խնձոր չեն ուտում:

Գիտնականները ուսումնասիրել են 8399 չափահաս մարդկանց տվյալները եւ պարզել, որ դրանցից ընդամենը 753-ը (9 տոկոս) օրական գոնե մեկ խնձոր է ուտում, ընդ որում՝ հաշվում էին միայն այն մարդկանց, ովքեր խնձոր էին ուտում, այլ ոչ, օրինակ, խնձորի հյութ խմում կամ խնձորի թխվածք ուտում:

Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր խնձոր էին ուտում, որպես կանոն, ավելի կրթված էին եւ գրեթե չէին ծխում: Այս հանգամանքն արդեն իսկ կարող էր օգնել նրանց ավելի հազվադեպ այցելել բժիշկներին, սակայն վիճակագրական տարբերությունը մեծ չէ: Հետազոտության գրեթե բոլոր մասնակիցները նույն հաճախակիությամբ էին դիմում բժիշկներին:  Հատկանշական է, սակայն, որ խնձորի սիրահարները (հատկապես փոքր եւ միջին խնձորի) ավելի հաճախ էին հրաժարվում ընդունել բժշկի նշանակած դեղերը:

Մասնագետների խոսքով՝ խնձորը օգտակար վիտամինների, միներալների եւ հակաօքսիդանտների հիանալի աղբյուր է, այդ պատճառով այն իսկապես կարող է օգտակար լինել առողջության համար: Ասում են, որ խնձորը կարող է նվազեցնել քաղցկեղի, սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի եւ ասթմայի առաջացման հավանականությունը: Սակայն հարկ է նշել նաեւ, որ եթե մարդը անառողջ ապրելակերպ է վարում, ֆասթ ֆուդ եւ կարմիր միս է ուտում, խնձորը չի կարող հատուցել այդ մթերքների հասցրած վնասը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել