• Latest news

Պատերի գույնը ազդու՞մ է առողջության վրա

1 ապրիլի, 2015  20:46

Շրջակա միջավայրը ազդում է ինչպես մարդու հոգեբանական վիճակի, այնպես էլ նրա առողջության վրա, պնդում են գիտնականները: Նրանց խոսքով՝ լավ ինքնազգացողության եւ համապատասխան արտաքին տեսքի համար բավական է որոշակի գույնով ներկել տան պատերը:

Կորնելի համալսարանի գիտնականները պնդում են, որ պատերի վառ գույները տանը կամ բնակարանում բացասաբար են անդրադառնում մարդու առողջության վրա: Օրինակ, կարմիր կամ գազարագույն սենյակում երկար ժամանակ անցկացնելը կարող է ոչ միայն ուժեղ սթրես, այլ նաեւ մաշկի բորբոքում առաջացնել: Բացի այդ՝ կարմիր սենյակում մարդն ավելի շատ է ուտում, եւ դա բացասաբար է անդրադառնում նրա առողջության վրա: Մյուս կողմից՝ վառ գույներն ակտիվացնում են ուղեղի աշխատանքը, նշում են գիտնականները:

Փարձագետների խոսքով՝ ննջասենյակի համար ամենաօգտակար գույնը  երկնագույնն է, քանի որ այն նպաստում է երկարատեւ եւ առողջ քուն ունենալուն: Բացի այդ՝ համարվում է, որ երկնագույն ննջասենյակներում սեքսով զբաղվում են միջինը շաբաթական երեք անգամ, այնինչ այլ, չեզոք գույնի սենյակներում սեռական ակտիվությունը այդքան բարձր չէ, եւ սեքսով այնտեղ զբաղվում են շաբաթն ընդամենը երկու անգամ:

Առողջ ապրելակերպին նպաստում է նաեւ ճիշտ լուսավորվածությունը: Մասնավորապես՝ վառ լուսավորության դեպքում խախտվում է քնի ցիկլը, ինչպես նաեւ կենսաբանական ժամը, ինչը հանգեցնում է առողջության հետ շատ տհաճ խնդիրների: Մելատոնինի պարունակության մակարդակի անկման պատճառով կարող է երկրորդ տիպի դիաբետ ձեւավորվել, ինչպես նաեւ ճարպակալում եւ նույնիսկ քաղցկեղ: Իսկ կանանց վրա, ի դեպ, բացասաբար են ազդում վարագույրները ննջասենյակում, քանի որ դրանց միջով թափանցող լույսը նպաստում է ճարպակալմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է