• Latest news

Այսօր աուտիզմի մասին տեղեկատվության տարածման միջազգային օրն է

2 ապրիլի, 2015  10:38

Այսօր՝ ապրիլի 2-ին, նշվում է աուտզիմի մասին տեղեկատվության տարածման միջազգային օրը (World AutismAwareness Day), որը սահմանվել է ՄԱԿԻ-ի գլխավոր վեհաժողովի կողմից 2007 թվականի դեկտեմբերի 18-ին:

Ամեն տարի ամբողջ աշխարհում ավելանում է աուտիզմով ծնվող երեխաների քանակը, այդ պատճառով օրվա գլխավոր խորհուրդը աուտիզմով տառապող մարդկանց օգնելու եւ նրանց կյանքի որակը բարելավելու անհրաժեշտությունն է:

Աուտիզմը նյարդային համակարգի զարգացման հիվանդություն է, որը, որպես կանոն, զգացնել է տալիս կյանքի առաջին երեք տարիներին: Այս հիվանդությունն ախտորոշվում է երեք ախտանիշների առկայության դեպքում՝ սոցիալական համագործակցության պակաս, հետաքրքրությունների նեղ շրջանակ, կրկնվող վարքագիծ: Աուտիզմի զարգացման պատճառները դեռեւս անհայտ են, իսկ գիտնականներն ամբողջ աշխարհում շարունակում են իրենց ջանքերը ներդնել՝ հասկանալու համար, ինչն է այս հիվանդության պատճառը եւ կարելի է արդյոք կանխարգելել այն:

Աշխարհի շատ երկրներում այդ օրը տարբեր ակցիաներ են կազմակերպվում՝ աուտիզմով տառապողներին աջակցելու համար: 2010 թվականից սկսած՝ կապույտ գույնով (որը խորհրդանշում է այն, որ աուտիզմով ավելի շատ տառապում են տղաները) լուսավորվում է Էմփայր Սթեյթ Բիլդինգը (Empire State Building) Նյու Յորքում եւ Սի Էն Թաուերը (CN Tower) Տորոնտոյում, ինչպես նաեւ մի շարք այլ շինություններ աշխարհի տարբեր խոշորագույն քաղաքներում: Անցած տարի «Light It Up Blue» նախաձեռնության շրջանակներում կապույտ գույնով լուսավորվել է նաեւ Երեւանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել